Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտնել է, որ հարգում է Ուկրաինայի համար ամենադժվար պահին արված ընտրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուկրաինայում տեղի ունեցան նախագահի արտահերթ ընտրություններ: Անկախ այն բանից, թե որ շրջանը և բնակչության քանի տոկոսն է մասնակցել քվեարկությանը, թե ինչ ընտրություն եք կատարել, ես այս ընտրությունը, որը տեղի է ունեցել մեր հայրենիքի համար ամենադժվար ժամանակում, հարգում եմ», – ասել է Յանուկովիչը, սակայն ավելացրել, որ ընտրությունները և ընտրված նախագահին լեգիտիմ համարելու համար անհրաժեշտ է երկրի հարավարևելյան շրջանի ընտրությունների մասնակցությունը:
«Այդ շրջաններում բազմաթիվ ընտրողներ վիրավորված են և ռազմական հեղաշրջման արդյունքում ստեղծված ոչ լեգիտիմ իշխանության գործողություններից նվաստացած են իրենց զգում», – կարծում է Յանուկովիչը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ