Մոսկվան պատրաստ է երկխոսություն սկսել Պյոտր Պորոշենկոյի հետ, բայց միջնորդներ նրան հարկավոր չեն, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Մենք պատրաստ ենք համագործակցել Եվրամիության և ԱՄՆ-ի հետ [ԵԱՀԿ] «ճանապարհային քարտեզ»-ի իրագործման համար», – ասել է Լավրովը, – «Ինչ վերաբերում է Ուկրաինային, կասկածում եմ, որ նա միջնորդի կարիք ունի»:
Անդրադառնալով «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի խոսքերին, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հնարավոր է Պորոշենկոյի խորհրդականներից լինի՝ Լավրովն ասել է, որ Սահակաշվիլիին հաստատ պետք չէ նշանակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների միջնորդ:
Ուկրաինացի գործարար Պյոտր Պորոշենկոն նախնական և ոչ ամփոփ տվյալներով հաղթում է մայիսի 25-ին անցկացված նախագահի ընտրություններում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ