Երեկ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Վահագնաձոր գյուղի մոտակայքում, քարաթափում է տեղի ունեցել:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ «Մ-6» միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 22-րդ կմ-ում քարաթափման հետևանքով ավտոճանապարհի մոտ 10մ հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
«Մեր տեղեկություններով, տուժածներ չկան»,-Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունից:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ