Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանն անփորձ էր». ՀՀԿ փոխնախագահ

Մայիս 26,2014 14:17

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը վստահ է, որ կառավարության նոր ծրագիրն իրականանալու է: Բայց նա դեռ դժվարանում է ասել, թե քաղաքացիները երբ կտեսնեն իրական փոփոխություններ:

Հարցին՝ եթե կառավարության այս ծրագիրն էլ չիրականացվի, ո՞ւմ են մեղադրելու ու ինչ պատասխան են այս անգամ տալու քաղաքացիներին, այսօր «Ազդակ» ակումբում պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Եթե չլինի, էն ժամանակ կմտածենք ինչ պատասխան կտանք: Բայց տարբերություն կլինի, հասարակությունը կզգա այդ փոփոխությունները: Կախարդական փայտիկ չկա, որ ամեն ինչ միանգամից փոխվի, բայց կրկնում եմ՝ փոփոխություններ կլինեն»:

Նա նկատեց, որ իշխանությունների նկատմամբ անվստահություն կա, որովհետեւ, երբ մարդիկ վատ են ապրում, սկսում են չվստահել. «Բայց ընդդիմությանն էլ չեն վստահում»:

Պարոն Ալեքսանյանը, անդրադառնալով նախկին վարչապետի գործունեությանը, ասաց՝ ճիշտ չէ ասել՝ նա ընդհանրապես չի աշխատել ու տնտեսության բոլոր խնդիրները չպետք է բարդել նրա վրա. «Չեմ արդարացնում Տիգրան Սարգսյանին, անփորձ էր արտադրության մեջ, մի քիչ էլ մարդիկ տրամադրված էին նրա դեմ, անփորձ արտահայտություններ էր անում»:

Հետո անդրադառնալով ոչ իշխանական ուժերի քվեարկությանը կառավարության ծրագրին՝ ասաց. «Հաշվի էինք առել նաեւ դա: Բոյկոտը, չմասնակցելը ինքնանպատակ չի լինում, պետք է ունենա արդյունք կամ արվում է տպավորություն թողնելու համար: Հիմա բոյկոտողները գիտեին, որ արդյունք չի տալու իրենց չքվեարկելը»:
Անդրադառնալով քառյակի գործունեությանը՝ նկատեց՝ փորձում են միավորվել, որովհետեւ. «Չորսն էլ հասկանում են, որ առանձին ուժ չեն ներկայացնում: Առանցքային հարցերի շուրջ կհամախմբվեն, բայց հակված չեմ մտածելու որ արմատական միավորում կլինի»:

Հարցին, ինչո՞ւ չեն միավորվի, որովհետեւ ԲՀԿ-ն կվերադառնա՞ պրոիշխանական դաշտ, ասաց. «Ինչու միայն ԲՀԿ-ն: Կառավարության փոփոխությունը ցույց տվեց, որ քաղաքական ուժերը տարբեր սկզբունքներ ունեն. Տակտիկական, ռազմավարական սկզբունքների շուրջ տարաձայնություններ ունեն»:

Հետո էլ հավելեց, որ կառավարության ծրագիրը հենց այնպես չի ստեղծվում. «Այն նախագահի, կուսակցության նախընտրական ծրագրից է վերցված: Ծրագրում սկզբունքները չեն փոխվել: Քսաներեք տարվա կուտակած բեռը միանգամից լուծել հնարավոր չէ: Շատ- շատ խնդիրներ գալիս են հնուց: Այսօր պետք է մթնոլորտը, խաղի կանոնները փոխվեն: Մեր երկրի կանոնները Սահմանադրությունն է… եթե այլ օրենքներ են ստեղծվել, պետք է փոխվեն: Մարդը մտել է բեռան տակ, պաշտոնի իջեցում է եղել, կարծում եմ՝ արդյունք կլինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031