Մարզահամերգային համալիրի շուրջ ստեղծված անհասկանալի քաոսում
պետական ատյանների խառնիճաղանջ, անտրամաբանական քայլերի ականատեսՆ ենք դառնում: Հերթական վառ ապացույցը ստորև փաստաթուղթն է, որը պատասխանն է ՄՀՀ ՓԲԸ-ի կողմից 08.05.2014թ-ի Դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայությանը տրված դիմումին, այն է՝ ներկայացնել օվշորում գրանցված կասկածելի կազմակերպության և փորձագետի՝ մշակութային կոթողը այդ կերպ գնահատելու վերաբերյալ եզրակացության հիմքերը և մանրամասնությունները:
Ի պատասխան դիմումի ԴԱՀԿ-ը 12 օր հետո տվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս հետևյալ պատասխանը.
«Հայտնվում է, որ թիվ 01/02-2373/14 կատարողական վարույթի նյութերին ծանոթանալու և պատճենահանումներ կատարելու համար կարող եք ԴԱՀԿ ապահովող ծառայություն ներկայանալ 30.05.2014թ-նի ժամը՝ 11:00-ին» :
Հիշեցնենք, որ ԴԱՀԿ-Ի կողմից ՄՀՀ-ի էլեկտրոնային աճուրդը մեկնարկել է 19.05.2014-ին և ավարտվում է 29.05.2014թ –ի ժամը 13:00-ին :
Մամլո հաղորդագրություն