Չնայած հակամարտություններին և զանգվածային անկարգություններին, որոնց մասին հաղորդումները նորությունների թողարկումների մեծ մասն են կազմում, ամբողջ աշխարհում մարդիկ լի են դրական զգացմունքներով. համենայն դեպս, այս է փաստում հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Gallup ընկերության անցկացրած հարցումը:
Կազմակերպությունը հարցումը անցկացրել է 138 երկրներում 2013 թվականին:
Աշխարհում 10-ից 7-ը ասել է, որ իր կյանքը լի է դրական զգացմունքներով, ուրախությամբ, ծիծաղով և ժպիտներով, որ իրեն լավ հանգստացած է զգում և հարգալից վերաբերմունքի է արժանանում: Հարցվածների կեսից ավելին` 51 տոկոսն ասել է, որ նախօրեին հետաքրքիր մի բան է սովորել կամ արել:
Դրական զգացումների այս ցուցանիշը ամենաբարձրն է հարցումների մեկնարկից` 2006 թվականից ի վեր:
Կարդացեք նաև
Տաթեւիկ Լազարյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում