Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարություն Գորիսում. դարձյալ Սուրիկ Խաչատրյանի ազգականնե՞րը

Մայիս 26,2014 13:39

Քիչ առաջ Aravot.am-ին Գորիսից ահազանգեցին, որ երեկ՝ ժամը 22:30-ի սահմաններում, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին` Էյներ Խաչատրյանը, իր ընկերների հետ կերուխումից հետո ոչ սթափ վիճակում մոտեցել է «Կուլակ» մականվամբ բնակչի տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա տղաներին:

«Տղաներն արհեստավոր են եւ այդ պահին ավտոմեքենա սարքելիս են եղել, երբ մոտեցավ Էյները, սկսեց հայհոյել տղաներին` Գոռին ու Արթուրին, նրանց մայրը դուրս եկավ, բայց նրան էլ հայհոյեց, հետո երկաթով սկսեց ծեծել տղաներին, մեկի ոտքն ու կողքն է ջարդվել, իսկ Գոռին էլ դանակահարել է: Կանչել են Լիսկայի եղբորը` Աղալարին, նրան էլ է խփել, չի թողել, որպեսզի ազատի: Շտապօգնության մեքենան եկել է, բայց չեն թողել տղաներին հիվանդանոց տեղափոխեն: Քիչ հետո Լիսկայի բաջանաղի` Նորոյի ավտոմեքենայով եկել են տարել տղաներին, թե ուր` տեղյակ չենք», – տեղեկացրեց մեզ ահազանգած Գորիսի բնակիչը, որը չցանկացավ ներկայանալ:

Նրա պատմելով` տղայի հայրը վատառողջ վիճակում է եղել եւ չի կարողացել մոտենալ իր տղաներին եւ ազատել այդ կռվից: «Իրենց մոտ սովորություն է. կա’մ տանում են իրենց տանն են ծեծում, կա’մ գնում են իրենք են ծեծում: Էս անգամ Էյներն իր բանդայով էր գնացել ու ծեծել տղերքին: Խրախճանք է իրենց համար, մինչեւ մի լավ չեն ծեծում, իրնեց քեֆը քեֆ չի դառնում>,- ավելացրեց զրուցակիցս եւ հավելեց, որ կռվի պատճառներն իրեն հայտնի չեն:

Փորձեցինք Գորիսի շտապօգնության կայանից որեւէ տեղեկություն իմանալ կատարվածի վերաբերյալ, սակայն այստեղից պատասխանեցին, որ դեպքի մասին ոչինչ չգիտեն: «Մեզ չեն դիմել, մենք տեղյակ չենք, ոչ մի տուժածի էլ չենք տեղափոխել»,- փոխանցեցին շտապօգնության կայանից:

Կատարվածի վերաբերյալ նաեւ փորձեցինք զրուցել տուժած տղաների մոր հետ, սակայն վերջինս, դեռ մեր հարցը չավարտած, շտապեց պատասխանել, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չէ եւ ոչ մի վիճաբանության էլ ականատես չի եղել:

Նա նաեւ հրաժարվեց մեզ տրամադրել իր տղաներից որեւէ մեկի հեռախոսահամարը, որպեսզի կարողանանք նրանց հետ զրուցել այս թեմայով: «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, իմ տղաներն այս պահին Լեռնային Ղարաբաղում են, մեքենաների առք ու վաճառքով են զբաղվում ու այդ գործերով են գնացել: Ես ձեզ հեռախոսահամար չեմ տա, ո՞նց կարող եմ ձեզ հեռախոսահամար տրամադրել: Եթե ձեզ էդ նյութը հարկավոր է, ապա գնացեք-հասեք էնտե»>, – պատասխանեց տուժածների մայրը, ով նույնիսկ չցանկացավ իր անունն ասել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի. shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. MARA says:

    էյներ խաչատրյանը նույն ոճով 2004է-ին սպանեց Գորիսի բնակիչ Հովիկ Բադալյանին և մնաց անպատիժ:

  2. Կարեն says:

    Այնպիսի աղմուկ եք բարձրացրել, կարծես թէ հինգ հոգո սպանել է. արածը ինչ է որ, թեթև բան: Մի քանի ամսում կլավանան՛կանցնի կգնա: Չարժի, նման թեթև բանի համար էրեխու հետևից եք ընկնել: Ասում են որ ոսկի էրեխայա, լավ սովորող, ամբողջ օրը գիրք ա կարդում, հորն ու մոր ասածն էլ օրենքա:

  3. Մերի says:

    Եթե Բուդաղյանի սպանությունը ուղիղ եթերում ,կուլ տվեցին,,էլ այդ մարդկանց ոչինչ չի կանգնեցնի .Ուղղակի մի օրենքը հարգող ղեկավարություն է պետք այս թշվառ երկրին:Երբ երկրի ամենաբարձր ղեկավարությունը ինքը օրենքը հարգի,,նույնն էլ կպահանջի մեզնից-բոլորից : Ցավալի է,երբ նույնիսկ ,մի նաղկին չինովնիկի եղբոր որդու հախից անգամ չեն կարողանում գալ..

  4. whistleblower says:

    Խորը քնի մեջ ինքնապաշտպանվել են

  5. Գալուստ Ենոքյան says:

    Էդ «տղի» անունը կարծես սխալ էք գրել, Էնվեր է հաստատ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031