Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն նախորդ տարի միջամտել է, որ ազգային դրամը շատ չուժեղանա

Մայիս 26,2014 13:32

Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողականի ֆինանսատնտեսական բլոկի հաշվետվության ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ելույթից հետո պատգամավոր Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց, թե ԿԲ-ն անցած տարում քանի՞ անգամ է միջամտել արժույթի շուկային՝ դրամը կայունացնելու առումով:

Պարոն Ջավադյանը ասաց, որ եղել է ճիշտ հակառակ գործընթացը՝ եթե նախկինում սովորաբար վաճառել են դոլար՝ դրամը կայուն պահելու համար, նախորդ տարվա ընթացքում ԿԲ-ն կարիք է ունեցել չթույլատրել դրամի ուժեղացումը՝ «80 մլն դոլար ենք գնել շուկայից, մեր գործողություններն ավելի հաճախ ուղղված են եղել դրամի ուժեղացումը չթույլատրելուն, քան թե դրամի թուլացման պատճառով միջնորդություն է եղել: Այս անգամ շատ ենք գնել արտարժույթ, որպեսի արտահանողներին օգնենք»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031