Մայիսի 25-ին, ժամը 15.20-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բյուրեղավանի մի բնակիչ և հայտնել, որ իր բնակարանում հրդեհ է բռնկվել և տան իրերն այրվել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 24-ի ժամը 16.00-ից մինչև մայիսի 25-ի ժամը13.30-ն ընկած ժամանակահատվածում Բյուրեղավան քաղաքի Երիտասարդական փողոցի մի տան խոհանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վնասվել է խոհանոցի ջրատաքացուցիչը, կահույքը, սառնարանը և օդորակիչը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն