«ՀԱԿ չի ուզում մասնակցել քննարկումներին և գնահատականներ տալ անհատական, քանի որ համարում ենք, որ այս իշխանությունները նախկինի շարունակությունն են, և խնդիրը ոչ թե կառավարություն փոխելը պիտի լիներ, այլ համակարգային, քաղաքական»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում չցանկանալով կոնկրետ գնահատականներ տալ ՀՀ կառավարության ծրագրին` այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը:
Այնուհետև շեշտեց, թե պետք է հասկանանք՝ արդյոք պատրա՞ստ է այսօրվա իշխանությունն իր թևերով ստեղծել մի իրավիճակ, որը վստահություն կբերի ժողովրդի շրջանում, ինչը նշանակում է տնտեսական, քաղաքական կյանքում մրցակցություն, մենաշնորհի կրճատում:
Պարոն Խաչատրյանը նշեց, թե չի կարող մասնագիտական գնահատական տալ ծրագրին, քանի որ թվեր չկան, կա երեք-չորս թիվ. «Կառավարությունն ուզում է ինչ որ բարեփոխում անել գյուղատնտեսության կամ այլ բնագավառում,սակայն երբ թվեր չկան, անհասկանալի է, անհասկանալի է նաև, թե հինգ տոկոս տնտեսական աճը ինչ է տալու քաղաքացուն: Թվերի դեպքում պատասխանատվության հարց է բարձրացվում, դրա համար էլ թվեր չկան, որ նման իրավիճակներ չլինեն: Այս ծրագրում մեզ հնարավորություն չի տրվում թվային առումով պատկերացնել, թե ինչ է սպասվում մեզ»:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք սա չի՞ նշանակում, որ նոր կառավարությունն արդեն իսկ խուսափում է պատասխանատվությունից, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Այս իշխանության մոտեցումը հենց դա է եղել. պատասխանատվություն չկրել հետագայում իր գործունեության համար: Հիմա եթե ասեք, թե ինչու այս ցուցանիշները չապահովեցիք, ամեն պատճառաբանություն կբերեն, նույնիսկ Վենեսուելայի ջրհեղեղ, բայց ոչ պատասխանատվություն կրել: Ծրագրի մեջ հիմնական խնդիր դրված չէ. արտագա՞ղթ են վերացնում գործազրկությո՞ւն»:
Պարոն Խաչատրյանի համար ձախողումների հիմնավորումն է անտրամաբանական, երբ պատճառաբանում են Սահմանադրությամբ: Նա հավելեց. «Ստացվում է, որ այս Սահմանադրությունը խանգարե՞լ է ՀՀ զարգացմանը, սա տարօրինակ հիմնավորում է: ՀՀ-ում ոչ օրենքները, ոչ Սահմանադրությունը ՀՀ տնտեսական զարգացմանը չեն խանգարել, հակառակը օրենքներն ու սահմանադրությունը խախտելով ապրելու երևույթն է խանգարում»:
Կարդացեք նաև
Վահագն Խաչատրյանը չի հավատում Հովիկ Աբրահամյանի խոստումներին ու պատճառաբանում. «Չեմ հավատում, քանի որ գործարարները շարունակում են իրենց պատգամավորական լիազորությունները օգտագործել ի շահ իրենց գործի»:
Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի նոր վարչապետի բառախաղը՝ «Ոչ թե պարտադիր, այլ պարտադրված», պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Պետք չէ խորանալ: Իրենք չեն կարող այս պարտադիր կուտակային համակարգից հրաժարվել, թեկուզև ամբողջ ծրագրում հումանիստական մոտեցումներ կան: Մեկ ասում են աչալուրջ ենք ժողովրդին, բայց մյուս կողմից ասում են, թե ութսուն տոկոս դեմ են, բայց մենք ներդնելու ենք: Էլի հակասություններ են առաջանում իրենց խոսքի ու գործողությունների միջև»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7 գլխանի դևերը, ովքեր սաղմնային բլեֆի էին տարել 40 գլխանի դևին, նրանից տարբերվում են միայն գլուխների քանակով, պարունակությունն ու հոգին նույնն է, չհաշված օդում թռչելու միջոցների տարբերությունը, նարկոտիկ ու կոնյակ:
Վահագն Խաչատրյանը հիմքեր ունի չհավատալու՝ժամանակին նրա խոստումներին չեին հավատում Երևանի բնակիչները:Այդպես է մեր իրականությունը: