Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը` Հովիկ Աբրահամյանի դրվատանքի մասին

Մայիս 26,2014 14:36

«Չգիտեմ»,- «Առավոտի» հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ կարժանանաք ընդդիմադիրների քննադատությանը, ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Կառավարության ծրագրի իր ամփոփիչ մասում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների դասական օրինակ համարելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կեցվածքը, ասել էր. «Բագրատյանի ելույթը ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր, որովհետեւ քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը՝ պետության եւ ժողովրդի մասին՝ անկախ իր քաղաքական հայացքներից եւ իշխանության հետ իր ունեցած տարաձայնություններից: Հարգելի ընդդիմադիրներ, մտածեք այս մասին»: Գործող վարչապետի դրվատանքը նախկին վարչապետի համար անակնկալ է եղել: Ասաց` չգիտեի այդ մասին, ու հավելեց. «Այն, ինչ որ ես այստեղ ասում եմ, ասել եմ 15 տարի: Եթե կանեն էդ փոփոխությունները` թող անեն»:

Հնարավո՞ր է Հրանտ Բագրատյանն առաջիկայում համալրի կառավարության կազմը` հարցին հնչեց հետեւյալ պատասխանը. «15 տարի այդ հարցը տալիս եք, ես էլ միշտ ասում եմ` պատրաստ եմ աշխատել պրեզիդենտից մինչեւ պահակ: Այս պահին էդպիսի բան չկա: Հիմա, եթե ինչ-որ մեկն անի այն բաները, ինչ որ մենք անընդհատ ասում ենք` թող անի: Ի՞նչ ասեմ»: Ընդդիմադիրների կողմից ոչ միանշանակ ընկալվեց նաեւ նախկին վարչապետների ակումբ ստեղծելու Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, ինչին Հրանտ Բագրատյանը դրական արձագանքեց: «Հրապարակային գործիչ են, թող հրապարակային ասեն, ես էլ պատասխանեմ: Այլապես պետք է արհամարհել այդ կարծիքը»,- ասաց Հրանտ Բագրատյանը` հավելելով. «Եթե կա մարդ, ով գիտի` ինչ պետք է անել, կա մարդ, որը չգիտի ու առաջինն ասում է` ի՞նչ անել, նրան ասենք՝ վա՞տ: Այն կետերը, որ ասում ենք, լավ է… նայե՞լ եք մեր նախկինում ասածը, նաեւ ընդդիմության ծրագրերը, հասկացաք` ինչ եմ ասում (նկատի ունի ՀԱԿ-ի տնտեսական ծրագիրը-Ն. Գ.): Հիմա ի՞նչ ասենք. ասենք` մեր կետերը չեն, մենք դրա հետ կապ չունե՞նք: Ճիշտ չի»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Սրտանց շնորհավորում եմ (ավանսով) Հ Բագրատյանին յուղոտ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Բարի ախորժակ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031