Կարծես ավանդույթ է դառնում, որ մեր որոշ վայ պատգամավորներ արհամարում են իրենց իսկ ընդունած օրենքը: Մայիսի 25-ին, Մյասնիկյան պողոտայում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է առանց ամրագոտու ճեմում Ազգային ժողովի պատգամավոր «Բելաջիոյի Գրիշ» մականվամբ Գրիգորի Մարգարյանը իր կողմից վարած Lexus մակնիշի 011 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայով, ով այդ վիճակով անցավ Ճանապարհային ոստիկանների կողքով:
Սակայն նրա բախտը բերեց, քանի որ ոստիկանները զբաղված էին նշված հատվածում խոշոր ավտովթարի հետևանքով խցանված ճանապարհը բացելով : Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշիռում:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում