Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մի բան է ասում, ԿԲ-ն՝ մի բան

Մայիս 26,2014 14:17

Այն դեպքից հետո, երբ անցյալ տարի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ձեռքը խփեց սեղանին եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջեց 7% տնտեսական աճ, սակայն կառավարությունը 3-4%-ն էլ չապահովեց, նոր կառավարությունը, քննադատությունների թիրախ չդառնալու համար, ավելի զգուշավոր է գործում եւ զերծ է մնում ուռճացված թվեր հրապարակելուց: Սակայն այս դեպքում էլ հակասություններ են ստացվում հենց կառավարական ու պետական այլ գերատեսչությունների փաստաթղթերում: Երեկ մեր երկրի գլխավոր դրամատունը՝ Կենտրոնական բանկը, հրապարակեց գնաճի վերաբերյալ հաշվետվություն՝ 2014թ.-ին կանխատեսելով 4.1-4.4.8% տնտեսական աճ:

Սակայն կառավարության 2012-2017թթ. ծրագրում, որը հավանության է արժանացել Տիգրան Սարգսյանի օրոք եւ ներկայումս էլ զետեղված է կառավարության կայքէջում, տնտեսական աճի կանխատեսումը նշյալ տարիների համար դեռ շարունակում է մնալ 5-7 տոկոս:

Կառավարական փաստաթղթում նախկին վարչապետը նույնիսկ համաշխարհային տնտեսական աճից էլ ավելի բարձր աճ է կանխատեսել. «Կառավարությունը նպատակ է դրել 2012-2017 թվականներին ապահովել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հիմքեր եւ համաշխարհային տնտեսական աճից ավելի բարձր՝ 5-7 տոկոս իրական աճ՝ տարեցտարի ավելացնելով բնակչության եկամուտների մակարդակը»:
Նկատենք, որ ԿԲ-ն իր հաշվետվությունում կառավարության՝ տնտեսական աճի ցուցանիշների վերանայումը պայմանավորում է դրսի եւ ներսի ազդակներով:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031