Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Մարտիրոսյան. «Սա հարուստների կառավարություն է»

Մայիս 26,2014 11:36

Ընդհանրապես, Հայաստանի բոլոր կառավարությունների ծրագրերը համեմված են եղել գեղեցիկ խոստումներով, որոնք, որպես կանոն, իրականության հետ շատ քիչ աղերս են ունեցել: Ինչ վերաբերում է այս ծրագրին, ապա այն նախորդներից առանձնապես չի տարբերվում՝ կրկին ավելի շատ են խոստումներն ու ցանկությունները, քան իրականության հետ կապված հնարավորությունները: Պարզ լեզվով ասած, սա հարուստների կառավարություն է, որը, ակնհայտ է, ավելի շատ զբաղվելու է մեծահարուստների շահերի լոբբինգով, այլ ոչ թե աղքատության շեմին հայտնված հարյուրհազարավոր քաղաքացիների կյանքի բարելավմամբ: Ծրագրում բացակայում է կատարման երաշխիքները, իրականացման մեխանիզմները և սոցիալական պատասխանատվությունը, որը, մեր խորին համոզմամբ, առկա իրավիճակը հաղթահարելու կարևորագույն հանգամանքն է:

Օրինակ, նվազագույն աշխատավարձի չափը ոչ միայն հեռու է բավարար լինելուց, այլև չի հաշվարկվում դրամի գնողունակությանը համապատասխան: Իշխող քաղաքական ուժի ծրագրի մեջ իբրև կենտրոն նշված է ՀՀ քաղաքացին: Եթե այդպես է, ինչու վերջապես դեմքով չպտտվել դեպի քաղաքացին: Տեսե՛ք, Հայաստանի ամենաեկամտաբեր արտադրության ճյուղը հանքարդյունաբերությունն է: Մենք ամենևին էլ դեմ չենք հանքերի շահագործմանը, սակայն այդ գործունեության տեսակից ստացվող եկամտի առյուծի բաժինը գնում է ոչ թե պետության բյուջե և ուղղվում ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը, այլ դառնում է սեփականատիրոջ եկամուտ: Չէ որ հանքը ազգային հարստություն է: Բացի այդ, չնայած ՍԴՀԿ-ն երբեք չի փորձել անձնավորել առկա խնդիրները, սակայն նոր կառավարությունում կրկին շատ են գործող բիզնեսմենները, կամ օլիգարխները՝ գնահատականները թողնում ենք ՀՀ քաղաքացիներին: Իսկ գործադիր մարմնում խոշոր բիզնեսի առկայությունը հանգեցնում է շահերի բախման, որի արդյունքում, ակնհայտ է, տուժում է ՀՀ քաղաքացին: Ինչևիցե, Կառավարության գործունեության 100 օրը դեռ չի լրացել, ուստի առավել պատշաճ ու համապարփակ գնահատական անհրաժեշտ է տալ որոշակի ժամանակ անցնելուց հետո:

 ՍԴՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031