Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտաս 5 բնակիչների բաց նամակը վարչապետին

Մայիս 26,2014 11:33

Մեծարգո վարչապետ

Ձեզ ենք դիմում Երևանի Կոմիտաս 5ա շենքի ` շուրջ չորս տարի պետական զանազան բարձր պաշտոններ զբաղեցրած և զբաղեցնող այրերի առանձնասենյակների դռները ծեծող հուսախաբ բնակիչները: Լսելով Ձեր ելույթները ժողովրդի հետ հանդիպումներում ՝ԱԺ –ում , ՀՀԿ համագումարում, որ ոչ մի ապօրինություն անպատիժ չեք թողնելու , հույս ծագեց , թե Ձեր միջամտությամբ ի վերջո կլուծվի մեր խնդիրը:

Տեղեկացնում ենք, որ 2011թ. –ից մինչև օրս մեր հոգսերն ու իրական անելիքը թողած դատական (այժմ էլ 4 հայցերով վարչական ու քաղաքացիական դատարանների դռներն ենք դեռ չափչփում) ու վարչական ատյաններում պայքարում ենք (ինչի մասին քաջատեղյակ է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ) ԿՈՄԻՏԱՍ 5 հասցեի ապօրինի շինարարության դեմ: Սակայն ոստիկանության բռնություններով և սեփական ժողովրդից կառուցապատողին “պաշտպանելու”, մեր ոստիկանների տխրահռչակ գործողություններով սկսված այդ շինարարությունն իրականացվում է առանց այն էլ ՀՀ գործող շինարարական, տեխնիկական ու այլ նորմերի կոպիտ խախտումներով կազմված ու 01.11.2013 թ-ին հաստատված 01/18-2-45526-0004 նախագծի ցուցանիշերի, մասնավորապես սահմանված չափերի խախտմամբ: Կառուցապատողը բոլոր կողմերից ընդլայնել է շենքը` խախտելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և մի շարք այլ պատկան մարմինների պահանջներն ու նախագծով սահմանված հեռավորությունները և մեր շենքը բոլոր կողմերից զրկել շտապ օգնության, հակահրդեհային անվտանգության և էվակուացիոն ճանապարհներից, նաև կանաչ տարածքից` ապօրինի կտրելով շուրջ 2 տասնյակ ծառեր:

Ցավալի է, բայց փաստ, որ անգամ դատարկվող Հայաստանի պարագայում, ինչպես Դուք նշեցիք ԱԺ-ում, “էլ ինչ երկիր առանց ժողովրդի”: Մեր երկրի որոշ ղեկավարներ գերակա են համարում նորանոր եկամուտների մարմաջով տարված և ոչ միայն Հայաստանում, այլ ուրիշ երկրներում առանձնատներ ու բնակարաններ ունեցող մի ներդրողի շահը` արհամարհելով շուրջ 150 բնակարանի բնակիչների օրինական իրավունքները:

Հարգարժան վարչապետ, խնդրում ենք Ձեր համապատասխան միջամտությունը կանխելու ԿՈՄԻՏԱՍ 5 հասցեում իրականացվող ապօրինի և հրդեհի ու այլ արտակարգ իրավիճակների պայմաններում աղետալի հետևանքներով հղի շինարարությունը:

Հուսով ենք, որ այս անգամ մենք խաբված չենք մնա և փոշմանած չենք նստի ու մտածի, թե ավելի լավ էր հույսներս կտրած հաշտվեինք մեր վիճակի հետ, և շենքն ըստ առաջին նախագծի վեր բարձրանար` զրկելով մեզ արևի լույսից, քան Սթե մնանք անօգնական արտակարգ իրավիճակների դեպքում:

Կոմիտաս 5ա շենքի մի խումբ բնակիչներից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031