Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2014 թվականի մայիսի 26-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 300.2-րդ կմ (Կապան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Մ-4 «Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 16.5-րդ կմ` 1 արագաչափ՝ Երևան-Սևան ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,
3. Մ-4 «Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 40.55-րդ կմ` 1 արագաչափ՝ Երևան-Սևան ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,
4. Մ-10 «Սևան – Մարտունի – Գետափ» միջպետական նշանակության ավտոճանապարհի 59.75-րդ կմ (Լիճք գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
5. Մ-11 «Մարտունի – Վարդենիս – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 37.1-րդ կմ (Վարդենիս քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
6. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Երևանյան խճուղի` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
7. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Տերյան փողոց` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև