Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Աշոտյանին. «Բոլոր լծակները կօգտագործվեն ուսանողներին «հանրապետականացնելու» համար»

Մայիս 26,2014 11:10

Վերջերս ԱԺ-ի հաստատման էին ներկայացվել «Կրթության մասին» և «Բարձագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը, համաձայն որոնց` օրենքով ուսանողների համար ամրագրվելու են զեղչեր եւ լրացուցիչ արտոնություններ, որոշ ուսանողական խմբերի էլ արտոնություն` վարձավճարները ավելի ճկուն մեխանիզմներով մուծելու համար: Օրինագծին «կողմ» չեն քվեարկել ՀԱԿ եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորները:

Aravot.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ իր դիրքորոշման պատճառը օրինագծերում առկա թերություննե՞րն էին կամ ինչ-ինչ կետերի հետ անհամաձայնությո՞ւնը, թե՞ իր վերաբերմունքը ԿԳ նախարարի անձի նկատմամբ:

«Իմ դիրքորոշումն արտահայտել եմ նախագծի առաջին ընթերցման ժամանակ: Ես փորձեցի ԿԳ նախարարից հավաստիացումներ ստանալ, որ նախատեսված լծակները չեն կիրառվելու բուհերում հաստատված «հանրապետական երիտբանդաների» ընդլայնման եւ ընդհանրապես՝ ուսանողների հանրապետականացման համար: ԿԳ նախարարը հրաժարվեց նման հավաստիացումներ տալ, հրաժարվեց նաեւ դատապարտել այդօրինակ խմբավորումների նախկինում իրականացրած հանրահայտ ապօրինությունները: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մինչ իմ կողմից հարցեր բարձրացնելը՝ Արմեն Աշոտյանը որպես ԿԳ նախարար եւ որպես Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ պարտավոր էր միջոցներ ձեռնարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցած խայտառակ միջադեպի մասնակիցներին պատժելու համար: Նախագծի երկրորդ ընթերցումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ վարչապետ էր նշանակվել Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը նույնպես պարտավոր էր միջոցներ ձեռնարկել, որ միջադեպի կազմակերպիչները պատժվեն, բայց չի արել: Բոլոր հիմքերը կան ասելու, որ կառավարությունը պետական միջոցները բարեգործական անվանումների տակ օգտագործում է՝ ուսանողների սոցիալական ծանր վիճակից օգտվելով նրանց հանրապետականացնելու ապա եւ՝ նրանց ապօրինի նպատակներով օգտագործելու համար: Այս հանգամանքներն են կանխորոշել իմ դիրքորոշումը տվյալ հարցում»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    ԵՊՀ երեկվա դեղնակտուց հհկ-ականները (Կարեն Գրիգորյան, Արսեն Քարամյան, Գևորգ Մելքոնյան, Դավիթ Հայրապետյան, Արմեն Ավետիսյան…) այսօր արդեն հհկ տարբեր տրամաչափի ,,գործիչներ,, են, ովքեր էլ արդեն ,,ապահովում ,, են հհկ վաղվա սերնդի հերթափոխը…
    Իսկ տնտեսագիտականում նորանոր ծալքեր են բացահայտվում…..???

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031