Նախկինում հայտնել ենք, որ իջեւանցի բանաստեղծ, Տավուշի մարզպետի խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը 2013թ. 170 էջանոց գիրք է ձոնել ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային: Լյուբիկը մեզ խնդրել էր Վրաստանի Թեքալի գյուղում հերթական հանդիպման ժամանակ գիրքը հանձնել ադրբեջանցիներին, որպեսզի այն հասնի երգչուհուն:
Մայիսի 24-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացան «Հարավկովկասյան միություն, կողմ եւ դեմ,Վրաստանի դերը եւ պոտենցիալը» թեմայով հասարակական լսումներ: Դրանց ավարտին Խաղաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը ներկաներին տեղեկացնելով Լյուբիկի ձոնի մասին, հարցրեց, թե Բաքվի բնակիչներից ո՞վ հանձն կառնի գիրքը հասցնել Ադրբեջանի մայրաքաղաքում բնակվող Էլնարա Աբդուլաեւային: Էլնուր Բունթուրք անունով երիտասարդը գիրքը վերցնելով՝ հավաստիացրեց,որ այն կհանձնի երգչուհուն:
Ի դեպ, ադրբեջանցիներից իմացանք, որ Էլնարա Աբդուլաեւան Ադրբեջանում այնքան էլ հայտնի երգչուհի չէ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ