Լրահոս
Օրվա լրահոսը

Բավ չի՞ այս ամենաթողությանն ու հղփացածությանը

Մայիս 25,2014 23:02

Վերջին շրջանում թեժ կրակոցներ է գնում մայրաքաղաքում, հարակից շրջաններում և Գյումրիում: Հիրավի, հասարակության հնչեղությունը բացասաբար է լինում այսպիսի դեպքերի նկատմամբ. երբեմն քայլելիս Երևանի գլխավոր պողոտաներով, հանկարծ ականջիդ լսելի է լինում մարդկանց կողմից՝ «Օրը ցերեկով չենք կարողանում քաղաքի բանուկ փողոցներով քայլել» արտահայտությունները, ինչպես օրինակ, վերնիսաժյան աղմկոտ միջադեպի կրակոցներից վիրավորվեց 5 հոգի, որոնց մեջ կար 2 պատահական անցորդ:

Հասարակության որոշ շերտի մոտ կարծիք է ձևավորվել, թե Երևանը, այդ թվում նաև Գյումրին, դարձել են կրիմինալ քաղաքներ. լինում են հաճախակի կրակոցներ, պատահական վիրավորներ, սուտի երևելի գողականներ են հանդես գալիս:
Վերջին աղմկոտ դեպքերի գլխավոր «հերոսների»՝ թե Երևանում և մոտակա շրջաններում, թե Գյումրիում պահվածքը, բնորոշում է իրենց հղփացած լինելը՝ ցանկանալով ինքնահաստատվել և դիրքորոշում ունենալ հասարակության մեջ:

Վեճի ժամանակ էլ մեկմեկու փոխզիջման չեն գնում, իրար չեն հասկանում ուղեղապես՝ փոխարենը գործի են դնում սեփական հրազենները՝ նմանվելով սերիալների մեջ ցուցադրվող դերակատարողներին: Այսպիսի հղփացած կամ սուտի գողականի տեղ դրած ամենակարող, ամենաթող երիտասարդները, բնականաբար, հենվում են իրենց սուպեր, փողատեր հայրիկների վրա, ովքեր դաստիարակելիս ոսկեղեն խրատներ են տվել, ասելով՝ «Տղաս, երբ հասարակության մեջ կլինես, քեզ հպարտ կպահես, չէ՞ որ երևելի մարդու որդի ես, քե՛զ դուխով կզգաս ,և ով ասի աչքիդ վերևը ունք կա, իսկույն գործի կդնես ծննդյանդ օրվան նվիրածս ատրճանակը. ես քեզ հետ եմ ամենուր, ինչպես Գաբրիել հրեշտակը և կանգնած թիկունքիդ, ինչպես Արագած լեռը»: Եվ այս համոզիչ խրատներից արգասիքում ի՞նչ է տեղի ունենում. պարզ է բոլորիս …

Բավ չի՞ այս ամենաթողությանը վերջ դնելու, հղփացածներին և սուտի գողականներին կանխելու երկրում:

Արկադի Ալեքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Ոչ ոք չի կարող ասել,թե մեր Հանրապետությունը տարեկան քանի մարդ է կորցնում (բառիս բուն իմաստով) միայն ու միայն այն պատճառով,որ մենք միմյանց հետ շփվելու (մարդավարի խոսելու) կուլտուրա չունենք:Ամեն ինչ այդտեղից է գալիս:Հավանաբար դա գալիս է ավելորդ ամբիցիոզ լինելուց,կամ նրանից,որ բոլորին,կամ գոնե մեր համաքաղաքացիների մեծ մասին թվում է,թե բոլորը իրենց ինչ որ բան են պարտք (խոսակցական լեզվով դա բնորոշվում է մուննաթ բառով ):Դպրոցական կրթության ու ընտանեկան դաստիարակության մասին խոսելն ավելորդ է:Ներողություն,Շնորհակալություն,Խնդրեմ բառերը շատերի համար օտար ու անցանկալի արտահայտություններ են դարձել:Իրենց համար այդպիսի բառեր օգտագործելը,իրենց լեզվով ասած`,,զապադլո է,,:Եվ ամենացավալին այն է ,որ ունենալով մարդկային ռեսուրսի այսպիսի աղքատիկ պաշար ու լինելով մոնիտար ազգ, մի փուչ պատճառով անխնա կերպով ոչնչացնում ենք մեր ազգակիցներին:Ես միամիտ մարդ չեմ,բայց մի բան չեմ հասկանում. ,,վերևներում,, նստածները` ինֆորմատիկայի այս դարում, անտեղյակ են?,այսքան որ գրում են ամենաթողության մասին:Դա արդեն ոչ թե անտարբերություն է,այլ թշնամություն:

  2. Կարեն says:

    “Բավ չի՞ այս ամենաթողությանը վերջ դնելու, հղփացածներին և սուտի գողականներին կանխելու երկրում:”

    Ոչ բավ չի, այդ մաուզերիստները հո թուրք չեն, որ ազգովի համար մեկ թշմանի հռչակենք ու գիշեր ցերեկ անիծենք:
    Սրանք մեր անարատ կաթ կերած, հայեցի դաստիարակություն ստացած զուլալ էրեխեքն են, որ մեկ-մեկ ջղայնանում են ու կրակում: Եթե պապան հարուստ է, ուրեմն պետք է ընբռնումով մոտենալ նրանց, իհարկե ոչ հաճախ’ բայց հազարից մեկ (երբ շատ ջղայնացած են) կարող է և կրակեն մեզ վրա: Ոչինչ էրեխեք են, կմեծանան,’ էլ չեն անի:

  3. Ara says:

    Եթե բոլորն էլ զենք ունենան երեվի էտ արտոնյալ խավը այլեվս վախենա զենք բանեցնելուց ու սիրալիրությամբ լուծի կոնֆլիկտները: Օրինակ՝ ԱՄՆ-ում շատերը զենք ունեն, բայց մարդիկ սիրալիր են իրար հանդեպ ու զենքի միջոցով հարց չեն լուծում, եթե իհարկե հոգեկան շեղումներ չունեն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031