Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան. Ուղևորների թվում է եղել Սեյրան Օհանյանը. Azatutyun.am

Մայիս 25,2014 22:47

«Ազատություն». Կիրակի օրը Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավը թռիչքից 40 րոպե անց տագնապի ազդանշանի պատճառով վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան:

Ուղևորների թվում է եղել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղարը:
«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ արտակարգ վայրէջքի պատճառը օդանավի բեռնախցում ծխի առկայությունն էր:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տրանսպորտի հարցերով վարչության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ տուժածներ չկան:
«Այսօր ծամը 11:23-ին «Աէրոֆլոտ» ընկերության օդանավը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից թռիչք է կատարել դեպի Երևան: Քառասուն րոպե անց աշխատել է տագնապի ազդանշանը, ցույց տալով ծխի առկայություն բեռների հատվածում»,- կիրակի օրը «Ինտերֆաքսին» ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031