Լուգանսկ մարզի Նովոայդար գյուղաքաղաքի ընտրատեղամասերից անհայտ անձիք հափշտակել են քվեաթերթիկները, հայտնել են Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովից, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ Նովոայդարում անջատականների և Կիևի ուժերի միջև մարտեր են տեղի ունեցել: Փոխհրաձգությունից մեկ հոգի մահացել է, մեկ հոգի վիրավորվել, իսկ անջատականները գողացել են քվեաթերթիկները ու փորձել թաքնվել:
Ուկրաինայի ՆԳ նախարարի տեղակալ Սերգեյ Յարովոյը հայտնել է, որ հատուկ ջոկատայինները հայտնաբերել են անջատականների այդ խմբին և քվեաթերթիկները, ռուսամետ մարտիկները ձերբակալված են:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև