Էքստրեմալ մարմնամարզիկ Վիջեյը ապրում է Հնդկաստանում: Նրան կոչում են «Ռետին մարդ»: Բայց այն հնարքները, որ նա կատարում է հեշտ ու հանգիստ, վեր են մարդկային ճկունություն հասկացության մասին պատկերացումներից: Նա կարողանում է ինքն իրեն ետեւի կողմից գրկել, գլուխն ու թեւը մտցնել թենիսի տակետի մեջ, coca-cola խմել ոտնաթաթով բռնած շիշը գլխավերեւով առաջ բերելով…
27-ամյա Վիջեյը, որ աշխատում է խանութում, ասում է, որ էքստրեմալ հնարքներ կատարելու սերն իր մեջ ծնվել է դեռ մանուկ հասակում, երբ դիտում էր Ջեքի Չանի մասնակցությամբ ֆիլմեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ