Ուկրաինայի նախագահի ընտրություններին ժամը 15:00 (Երևան՝ 16:00) դրությամբ մասնակցել է ընտրողների 40,41%, հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
ԿԸՀ-ը նշել է, որ այդ ցուցանիշները ստացել են 116 ընտրատեղամասերի տվյալների հիման վրա:
ԿԸՀ-ից տեղեկացրել են, որ ընտրություններին ամենաշատ մասնակցությունը գրանցվել է հյուսիսարևմտյան Ռովնո մարզում՝ 50,51%, ամենացածրը Դոնեցկի մարզում է՝ 9,11%, որին հաջորդում է Օդեսան՝ 30,94%-ով:
Կիևում մասնակցել է ընտրողների 31,13%-ը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ