Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր առավոտյան չարտերային չվերթով մեկնել է Շվեյցարիա, որտեղ մայիսի 27-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Միացյալ Արաբական Էմիրությունների ընտրանու հետ:
ՀՖՖ կայքէջը տեղեկացնում է, որ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Երեւանից մեկնած թիմի կազմում ընդգրկել է 23 ֆուտբոլիստի:
Դարպասապահներ՝ Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արսեն Բեգլարյան:
Պաշտպաններ՝ Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արտյոմ Խաչատուրով, Ալեքս Հենրիկե Դա Սիլվա:
Կիսապաշտպաններ՝ Արթուր Յուսպաշյան, Կառլեն Մկրտչյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան, Գեւորգ Ղազարյան, Նորայր Ասլանյան, Ալեքսանդր Թումասյան, Ռումյան Հովսեփյան:
Հարձակվողներ՝ Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով, Արթուր Միրանյան:
Մեր ֆուտբոլային պատվիրակությունն արդեն ժամանել է Ժնեւ, հանգրվանել «Դոմեն դե Դիվոն» հյուրանոցում եւ այսօր երեկոյան անցկացնելու է առաջին մարզումը:
Կարդացեք նաև
Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Մաուրո Գեվգեոզյանն ու Արտակ Եդիգարյանը հավաքականին կմիանան Շվեյցարիայում, իսկ Ռոբերտ Արզումանյանն ու Արթուր Եդիգարյանը՝ Գերմանիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ