Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է զերծ մնալ սովաբուժությունից, քան կիրառել անգրագետ ձևով». կենսաբան

Մայիս 25,2014 16:37

«Մի՛ դարձեք ստամքսի ստրուկ: Մարմինը հիմար է». ասել է հայտնի դիետոլոգ Պոլ Բրեգը, և գուցե շատերը հենց այս խոսքերը լսելով շտապել են «հիմարացնել» ստամոքսին. ոմանց դա հաջողվել է, ոմանք նոր խնդիրների առաջ են կանգնել, որոշներն էլ ստիպված են եղել այդպես վարվել, քանզի սկսել են զբաղվել սովաբուժությամբ:

Հորաքույրս ոտքերի հետ կապված լուրջ խնդիրներ ուներ. աղեր էին հայտնաբերել և բժշկի հավաստմամբ միայն վիրահատությունը կօգներ նրան, – պատմում է 25-ամյա Թերեզան, – երկար ժամանակ էր հորաքույրս չէր համաձայնվում վիրահատությանը, և հուսահատված չէր էլ ցանկանում որևէ միջոց կիրառել, սակայն մի օր նրա ձեռքն ընկավ «Հրաշք սովը» վերնագրով մի գիրք, որի հեղինակը Պոլ Բրեգն է: Կարդալով այդ գիրքը նա որոշեց սով պահել: Սկսելով շաբաթական 1 օրից նա հասավ 5-7 օրի: Այսօր նրա մոտ ամեն ինչ կարգին է»:

Տարածված կարծիք է այն, որ սովաբուժությունը հատուկ համակրանք է վայելում կանանց մոտ, որովհետև բացի դեպրեսիայից բուժվելուց դա նաև օգնում է ազատվել ավելորդ քաշից:

Կենսաբան Ինգա Մովսիսյանի խոսքով, սովի ժամանակ մեր օրգանիզմը իր պահեստային էներգիան ամբողջովին ուղղորդում է միայն կենսական կարևոր օրգաններին՝ մասնավորապես սրտին և ուղեղին: Այդ ժամանակ իրականացվում է ինքնամաքրման պրոցես: Շատերը կիրառում են սովաբուժությունը՝ մի շարք խանգարումների (նյութափոխանակության խանգարում, մարսողության խանգարում…) ժամանակ, սակայն հարկ է նշել, որ սովաբուժությունը հակացուցված է շաքարային դիաբետի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում:
«Շատերը անում են այն, ինչ լսում են, այն ինչ տարածված է, բայց դա կարող է վատ անդրադառնալ, նրանք հաշվի չեն առնում, որ այդ պրոցեսը որքան դրական, նույնքան էլ բացասական կարող է լինել, և ի վերջո, ավելի լավ է զերծ մնալ սովաբուժությունից, քան կիրառել անգրագետ ձևով», – ասում է կենսաբանը, շտապելով նշել, որ չի կարելի սովաբուժությամբ զբաղվել առանց մասնագետի թույլտվության:

Պետք է աստիճանաբար մտնել այդ շրջանի մեջ, քանի որ կտրուկ անցումները կարող են վատ անդրադառնալ առողջության վրա, և հնարավոր է նաև օրգանիզմը այնքան սովորի այդ վիճակին, որ այլևս չկարողանա սնունդ ընդունել: Նույնքան կարևոր է նաև վերականգնման շրջանը, որի ժամանակ ևս պետք է հետևողական լինել:

Կենսաբանի հավաստմամբ, սովաբուժությունը տարիքային խումբ չի ճանաչում, սակայն պահանջում է անհատական վերաբերմունք՝ յուրաքանչյուրի նկատմամբ: Նյութափոխանակության խանգարում, մարսողական խանգարում, նյարդային համակարգի խանգարում, մաշկային հիվանդություններ,վիրուսային ինֆեկցիաներ… սրանք այն են, ինչի դեմ հնարավոր է պայքարել սովաբուժության կիրառմամբ, սակայն կենսաբանը նշում է, որ սովաբուժությունը բուժման այլընտրանքային միջոց է, որը իրենք՝ կենսաբանները, այնքան էլ չեն նախընտրում. «Առողջ սնունդը, առողջ ապրելակերպն ու կյանքի առողջ ռիթմը պահպանելն ավելի կարևոր է»,- հավելում է նա:

Պոլ Բրեգը իր «Հրաշք սովը» գրքում ասում է. «…միակ բաղադրատոմս չկա բոլորի համար, և սովի հանդեպ տարբեր օրգանիզմների դեպքում ռեակցիան տարբեր է…»: Ի դեպ նա ապրել է 90 տարի և մահացել է միայն սերֆինգի ժամանակ մեծ ալիքի պատճառով տեղի ունեցած դժբախտ պատահարից: Բրեգը համոզված էր, որ ամեն մարդ իրավունք ունի և պարտավոր է ապրել մինչև 120 տարի:
Բրեգի նշանաբանն էր՝ «Կերեք ապրելու համար, այլ ոչ ապրեք ուտելու համար»։

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031