Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի ոչ ամբոխահաճո դիտարկում

Մայիս 25,2014 15:36

Ամբոխահաճոն կլիներ՝ վա՜յ ազգային արժեք Մարզահամերգային համալիրն էլ տալիս են մասնավորին, ամեն ինչ ծախեցին, փոշիացրեցին եւ այլն: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ ՄՀՀ-ն արդեն իսկ եղել էր մասնավորի՝ «Բամո»-ի սեփականություն, սակայն ոչ այդ մասնավորը, ոչ էլ դրանից առաջ ու դրանից հետո՝ պետությունը չեն կարողացել անել այնպես, որ այդ կառույցը օգուտով կամ անգամ «0»-ով աշխատի: Բոլոր «վայ-վույ» անողներին ուզում եմ հարցնել՝ դուք պատկերացնո՞ւմ եք՝ այս հսկայական շենքը ինչպե՞ս կարելի է աշխատեցնել, շաբաթը կամ ամիսը քանի միջոցառում կազմակերպել, ում հրավիրել, որ լեփլեցուն դահլիճներ լինեն, ինչ գնով պետք է տոմսեր վաճառել եւ այլն: Կա՞ Հայաստանում այդպիսի շուկա:

BHK hamagumarԽորհրդային շրջանում փողերը չէին հաշվում՝ Մոսկվան «ֆոնդեր էր իջեցնում», այստեղ ծախսում էին՝ դրա համար էլ սարքում էին նման հսկայական կառույցներ: Հիմա ով էլ լինի սեփականատերը՝ պետությունը, թե որեւէ մասնավոր ընկերություն, նա ստիպված կլինի փող հաշվել: Կա, իհարկե, տարբերակ, որ իշխանությունը որեւէ օլիգարխի ստիպի գնել այդ համալիրը եւ չաշխատացնել շատ մեծ «մինուսով»: Բայց դա կլինի խիստ ժամանակավոր լուծում:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Վահրամ Վարդանյան says:

    Ես գնալով համոզվում եմ, որ ՄՀՀ-ն աճուրդի հանելը, դա Մանդորայի արկղ է լինելու, հետաքրքիրն էն ա թե, որ մի օլիգարխը կառնի դա, իսկ պետության սեփականություն դառնալու դեպքում պետությունը իրեն կզրկի հսկայական հարկերից

    • Մայ says:

      հետաքրքիր է իրոք մեր պետությունն ինչպես կգնահատի հարկատուին, որը ասենք ոչ մի միջոցառում չկարողանա անել 1 տարվա մեջ…..

  2. Մայ says:

    Սիրտս ահով է լցվում, երբ լսում եմ Հայաստանում այսինչ բանը ԾԱԽԵՑԻՆ կամ վարձով տվեցին: Ամեն մի արժեք , ամեն մի ներդրում , երբ ժամանակի գործիչները մեծ նվիրումով են ստեղծել, մեր պարտքնեմ համարում հետաքրքրված լինել նրանց ճակատագրով, յուրաքանչյուր հայ պիտի ներսում եղած անտարբերությունը կոտրի ի սպառ , այն ամենի հանդեպ ինչ կոչվում է հայրենի,,, Հետաքրքրականն այն է , որ 10 տարի առաջ, երբ մասնավորին վաճառվում էր համալիրը նույն կերպ բայց մի փոքր մանկական էր մտահոգությունս, իսկ այս տարիների ընթցքում ականատես եղա հակառակ պատկերի , քաղաքի կենտրոնում, ամենից տարբերվող , կանաչով եզերված մարզահամերգային համալիրին ամենքս ենք ուշադիր, որ այն չվերածվեց առևտրի կենտրոնի, աշխատաշուկայի,ինչպես հասկացանք մարդիկ պահպանեցին ու վերականգնեցին Համալիրի երբեմնի արժեքը,,,, Համոզված եմ, Աստվածահաճո կլինի այս խնդրի արդար լուծումը, և վստահ եմ, որ սա թյուրիմացություն է , այո՛, Պետությունը Կ. Դեմիրճյանի անվան համալիրը չի կարող դարձնել խաղալիք, կամ Հ/ս–ում գտնվող ԿԱՖԵ, իսկ սեփականատերերն էլ, մինչ այս իրենց սրտացավությունն են դրսևորել, համոզված եմ նույն կերպ էլ շարունակելու են, մնում է հասրակությունը ըմբռնի պատմամշակությային արժեքների դերն ու նշանակությունը, ու չտառապի ԿՈՆՉԱԽՏՈՎ, այլ մտահոգ լինի իր երեխայի հայեցի մեծանալու ապագայով,,,,

  3. alfred says:

    վայ-վույ անողները մշտական դժգոհներն են

  4. Ալեքսանդր says:

    Կասկած չկա, որ Հայստանում մեծ կարող է լինել լոկ պետության պարտքը; Դա փոքր չզարգացած երկրի ճակատագիրն է: Կասկածում եմ, թե նույնիսկ Կինո Մոսկվան հնարավոր կլիներ պահել, որպես կինոթատրոն, եթե այլ եկամուտներ չստեղծվեր այդ տարածքում; Ապրանքի քանակը պետք է ինչ-որ շեմ ունենա` դրա արտադրողի գոյատևման համար; Դա հայտնի տնտեսագիտական ճշմարտություն է; Զվարթնոց, Համալիր, օպերա, ֆիլարմոնիայի դահլիճ և այլ մեծ բաները փոքր երկրի համար չեն, քանի որ եկոմուտ չեն կարող բերել; Կամ էլ դրանք պետք է պահի պետությունը
    որպես Խորհրդային ժամանակների հուշարձան; Այլ ելք չկա;

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Օպերան կամ ֆիլհարմոնիանիան ՄՀՀ-ից 10 անգամ փոքր են, ի տարբերություն ՄՀՀ-ի՝ ունեն մշտական ստեղծագործական աշխատակազմ ու երկացանկ եւ վնասով չեն աշխատում:

      • Ալեքսանդր says:

        Կարծում եմ, որ ձեր տեղեկույթը օպերայի և ֆիլարմոնիկի մասին ճիշտ չէ; Դրանք պետության բյուջեից ստացվող միջացներ են, այլ ոչ թե իրենց գործունեությամբ վաստակած փող; Այդ հաստատությունները կարող են ունենալ և ստեղծագործական աշխատակազմ, և երկացանկ, բայց համոզված են, որ նրանց եկամուտի աղբյուրը հիմնականում պետպատվերն է; Այսինքն` որպես գործարրաություն այդ հաստատությունները աշխատում են վնասով,և պետությունը պետք է պահի այդ մշակույթի կենտրոնները;Ես էլ դրա կողմնակիցն եմ;

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ես էլ: Համաձայնեք, հաստատությունները տարբերվում են ՄՀՀ-ից, որը պարզապես հսկայական շենք է: Բայց լուծում կա. գուցե կուսակցություններն այնտեղ ամեն շաբաթ համագումարներ անեն: 🙂

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031