Լրահոս
Օրվա լրահոսը

Բա իմացա՞ր՝ «Երկրորդ բանդան» են բռնել

Մայիս 25,2014 15:31

Մի ծանոթ ունեմ շաբաթաթերթի ռիթմով է լուրերը տարածում: Քիչ առաջ ինձ բռնացրեց վերելակում, ասում է` բա իմացա՞ր՝ «երկրորդ բանդան» են բռնել: Իբր «առաջին» բանդայի գործից գլուխ հանեցին, հիմա էլ էս համարակալած «երկրորդը». մտածում եմ անմիջապես:

Մենք մի քիչ սիրում ենք քրեական գործերով չափազանցումներ անել: Մենք ասելով, իհարկե, նկատի ունեմ գործ հարուցողներին, սարքողներին, «թխողներին»՝ ժողովրդախոսակցական լեզվով ասած:

«Առաջին բանդայի» գործով տարիուկես մասնակցում եմ դատական նիստերի, ավելի շուտ հակված եմ մտածելու, թե հիվանդների խումբը չի կարող բանդա համարվել: Այստեղ կան հաշվառված հոգեկան հիվանդներ, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց միլիոնների հասնող ունեցվածքը թալանելու պահին, բանդայի մի անդամ դեռ իր գուլպան էր, ըստ գործի նյութերի, գցում հոգեբուժարանի պատուհանից ցած, որ գնա, միանա «կազմակերպված» խմբի անդամներին, հագնի իր դիմակը, ու թալան-թրաշով զբաղվի:

Էս մարդն իր թրաշը չի կարողանում ինքնուրույն անել, ուր թե մնաց թալան-թրաշը:
Հիմա ծանոթիս «Երկրորդ բանդայի» գործով ասեմ. այն դատարան է հասել:

Բանդայի ինը անդամներից մեկն էլ կին է: «Բանդայի» անդամներից երկուսը մեծ մասամբ բնակվել են Երեւան քաղաքի տարբեր թաղամասերում վարձակալած բնակարաններում, ստույգ օրը, ժամը չեն հիշում, փորձել են հափշտակել իրենց հարեւաններից մեկի մոտ եղած գումարները»: «Բանդայի» անդամներից մեկը .«Այդ ընթացքում կրակել են նրա ոտքին, սակայն չեն կարողացել հափշտակել նրա գումարները»:

«Լավ սեղան է եղել, նրանք հաց են կերել, ու ալկոհոլային խմիչքներ օգտագործել». Հետո …գնացել են գողության: Լավ էլի, ում եք ձեռ առնում: Սա բանդա՞ է, բանդիտիզմի հատկանիշ պարունակող մի արտահայտություն ողջ գործի նյութերում չեք գտնի:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    ՀՀ -բանդիտիզմի երկրում բանդան պաշտպանված է ազգային բարոյականության և խոշոր եղջերավորների պատվերի դաշտով:Բանդիտիզմը կվերանա միայն ՀՀ -ի վերացման հետ:Չեբուռաշկայի բեսպրիդելը մուտացիայի ենթարկեց քրեագենի կրողներին և ճանտախտը մուտանտի հետ վառվելու հրատապ կարիք ունի: Երջանկություն է տեսնել վամպիրների որձաբանդաների այրվող կաշին և զգալ տականքագենի խորովածի գարշելի բույրը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031