Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ

Մայիս 25,2014 15:22

Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

Ողջունելով ներկաներին՝ Հ. Հակոբյանն ասաց. «Հայաստան հիմնադրամը մեր նորանկախ պետականության կարևոր ձեռքբերումներից է, մի զորավոր ցանց, որը մեծապես նպաստում է համահայկական խնդիրների լուծմանը: Ձեր նվիրումի ու ակտիվության շնորհիվ հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը, նպաստում Հայաստանի ու Արցախի բարեկարգմանը, ապահովում է բազում ազգաշահ ծրագրերի շարունակականությունը»:

Նախարար Հ. Հակոբյանը ներկայացրեց գերատեսչության հնգամյա գործունեությունը և իրականացրած ծրագրերը, նա հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին կոչ արեց առաջիկայում առավել արդյունավետ համագործակցել, նպաստել համայնքների ներգրավվածության ընդլայնմանը Սփյուռքի նախարարության ծրագրերում:

«Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ձեռնարկները տեսաշարով ներկայացրեց ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վարչության գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա շնորհակալություն հայտնեց հանդիպումը կազմակերպելու համար և ներկայացրեց համագործակցության հետագա հնարավորություններն ու դրանց հետ կապված խնդիրները: Ա. Վարդանյանը կարևորեց սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության հետ համատեղ իրականացրած ծրագրերը և առաջիկա անելիքները :

Իրենց դիտարկումներն ու մտահոգությունները ներկայացրեցին և առաջարկություններով հանդես եկան Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները:

Ամփոփելով հանդիպումը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց հիմնադրամի կենտրոնական և տեղական մարմիններին միանալ նախարարության կողմից ձևավորած տեղեկատվական դաշտին, պարբերաբար տրամադրել իրենց կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ, համագործակցել ազգային ներուժի համախմբման ու արդյունավետ կիրառման և այլ համահայկական նշանակության ծրագրերի իրականացման գործում :

Վերջում տեղի ունեցան քննարկումներ:

 

Սփյուռքի նախարարության 

Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031