Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք պատմություն

Մայիս 25,2014 13:38

«Երեկ «Պապլավոկում» Վանո Սիրադեղյանն էր նստած, երկու ընկերների հետ վիսկի էր խմում». ո՞վ չի լսել նման պնդումներ: Ու բոլորս շատ լավ գիտենք, որ վիճելն անիմաստ է: Մարդը տեսել է, ու վե’րջ:

Աշխարհում վաղուց արդեն պտտվում են բազմաթիվ պատմություններ, որոնք անվանվում են քաղաքային կամ ժամանակակից առասպելներ: Ու ոչ ոք հաստատ չի կարող պնդել՝ արդյո՞ք հավաստի են այդ պատմությունները, թե՞ ծայրից ծայր հորինված:

Ճշմարտությունը, երեւի, ինչպես միշտ, մեջտեղում է՝ ինչ-որ նման բան եղել է, բայց հետո ճոխացվել, զարդարվել բազմաթիվ անիրական մանրամասներով եւ դարձել գարեջրի սեղանի շուրջ ընկերների հետ կիսվելու հրաշալի նյութ: Ընդ որում, եթե փորձեք թերահավատության նշաններ ցույց տալ, անմիջապես կհետեւի անառարկելի փաստարկը՝ «Գնա Համոյին հարցրու՝ սեփական աչքով է տեսել»…
Համենայնդեպս պերուացիները, ամերիկացիները եւ իռլանդացիները հավատում են, որ երեք պատմությունները, որոնցում ողբերգությունն ու սարսափը միախառնվում են զավեշտին, միանգամայն իրական են: Երեք պատմությունները Արմեն Դուլյանը ընթերցողին կներկայացնի «Առավոտի» երեքշաբթի օրվա համարում:

Արմեն ԴՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031