Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանցիների մեծ մասը վստահում է Եվրամիությանը. Azatutyun.am

Մայիս 25,2014 11:07

«Ազատություն». Հայաստանցիների երկու երրորդը կարծում է, որ Եվրոպական միությունը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ. այս մասին են վկայում ԵՄ հարևանության բարոմետրի տվյալները:

Սակայն 2013 թվականի աշնանն ու ձմռանը 12 տոկոսով պակաս հայաստանցիներ են այդպես կարծել, քան նույն տարվա գարնանը: 2013-ի սեպտեմբերի 3-ին, հիշեցնեմ, հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային Միությանը:

Հարցման համաձայն, հայաստանցիների մեծ մասը վստահում է Եվրամիությանը: Հարցվածների կեսից ավելի նշել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը լավ գործիք կարող է հանդիսանալ տարածաշրջանում անվտանգություն և խաղաղություն հաստատելու համար:

53 տոկոս հայաստանցիներ էլ Եվրամիության հետ համագործակցությունը դիտարկում են որպես աղքատության դեմ պայքարի միջոց: 44 տոկոսը կարծում է, որ Եվրամիությունը դրական ազդեցություն կարող է ունենալ, մինչդեռ 19 տոկոսը դիտարկում է այն որպես բացասական երևույթ:

Վերազգային կառույցներից հայերն ամենաշատը վստահում են ՄԱԿ-ին, 2 տոկոսով պակաս` Եվրամիությանը և ավելի քիչ` ՆԱՏՕ-ին:

Էլինա ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031