Shamshyan.com-ը գրում է՝ ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի կին ՀՀԿ համագումարից հետո մոտեցավ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանին, ով իր գործընկեր Սամվել Ալեքսանյանի հետ էր և գումար խնդրեց:
Վ. Այվազյանը աշխարհահռչակ ծովանկարիչ Այվազովսկու փոթորկվող ծովի ալիքների նման մի այնպիսի հայացք ընդունեց, որ այդ կինն ասաց. «Ասումա՝ փող չունեմ, բա իմ մոտս փող ըլներ, տայի էդ բոյով կոստյումով մարդուն՝ նկատի ունենալով Վարդան Այվազյանին, իսկ Սամվել Ալեքսանյանը մի պահ «շաքարով կտրեց» իր զրուցակից Վ. Այվազյանի խոսքը և գումար խնդրող կանանց գումար տվեց:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Էս լրագրողները միշտ վատ-վատ բաներ են գրում Լֆոյի մասին, բայց կարծես թե հետը լավ էլ արիշ-վերիշների մեջ են. հլա էն միկրոֆոնով աղջկա դեմքի ժպիտի ելևէջները, ծամոնն էլ վրեն: