Լրահոս
Օրվա լրահոսը

Լրիվ շոկային վիճակի մեջ եմ. դերասան Սեպուհ Ապիկյանը վթարի մասին ոչինչ չի հիշում

Մայիս 24,2014 21:49

Դերասան Սեպուհ Ապիկյանը, որը մայիսի 23-ին մոտոցիկլետով վթարի էր ենթարկվել Երեւանում, վթարից առաջ ու հետո տեղի ունեցածի մասին ոչինչ չի հիշում: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է դերասանը:

«Խանութ պետք է գնայինք աղջկաս հետ, էդ խանութն էլ մի քիչ հեռու էր:Միայն հիշում եմ, որ աղջկաս հեռախոսը տարանք, տվեցինք իմ մայրիկին, ասեցինք՝ մենք գնում ենք խանութ: Թե ոնց է եղել էդ ամեն ինչը, բացարձակ չեմ հիշում: Գիտեմ, որ Ջրվեժի տարածքում է եղել, բայց մնացած ոչինչ չեմ հիշում, արթնացել եմ հիվանդանոցում: Երեխան նորմալ էր, ես՝ լրիվ կոտրվածքներով: Հիմա լրիվ շոկային վիճակի մեջ եմ, չեմ կարողանում նստել, կոտրվածքները ցավում են»,-պատմեց դերասանը, որն այսօր Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր հիվանդասենյակ:

Նշենք, որ դերասանի աղջիկը՝ Մելինե Ապիկյանը, այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Նա մարմնական վնասվածքներ ստացած չի եղել, Սեպուհ Ապիկյանը ուղեղի ցնցում է տարել, կոտրվել է նրա կողոսկրը, ատամները, պատռվել է դեմքը: Դերասանը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում՝ մինչև լիովին կազդուրվելը։

Լուսանկարը՝ style.news.am-ի

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031