Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 15-րդ համագումարում, գովաբանելով Հանրապետական կուսակցությանը` նշել էր, թե չկա Հայաստանի հանրապետությունում որևէ այլ քաղաքական ուժ, որը կարող է ավելին անել, քան ՀՀԿ-ն է: Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերում նախագահի այս հայտարարությանը: «Դե ես ցավում եմ, որ երկրի նախագահը նորից փորձում է ամեն ինչ կառուցել նրա վրա, որ ամեն ինչ Հանրապետականով պիտի պայմանավորվի էս երկրում և եթե էդպես էր, բա էս խնդիրները որ կուտակվում էին, ինչի՞ չէիք լուծում, եթե էդպես էր ի վերջ ինչի՞ փոխվեց կառավարությունը:
Գիտեք, ամենագլխավոր հարցը, որ էսօր մեծամասնությունը խուսափում է պատասխանել, և դա էսպես ասած քաղաքական առումով ամենաաբսուրդ և նոնսենս վիճակն է, որ փոխվում է կառավարությունը, բայց չեն բացատրում, թե դա ինչի՞ տեղի ունեցավ: Տրամաբանությունը Սահմանադրությամբ, երբ որ կառավարությունը փոխվում է մինչև ընտրությունները, ասում է շատ պարզ, ուրեմն ինչ-որ թերություններ կան, ինչ-որ խնդիրներ կան, եթե խոսքը միայն անձնական հարցերը չեն, եթե վարչապետը հիվանդության կամ ինչ-որ անհաղթահարելի պատճառներով հրաժարական չի տալիս, բայց դա էդպես չի չէ՞, գիտենք, որ անձնականով չէ: Իհարկե, փորձեցին էդպես ներկայացնել, որ վարչապետը դեռևս մի ամիս առաջ որոշել էր որ հրաժարական տա, բայց չգիտես ինչի դա եկավ, համընկավ հենց էն ժամանակ, երբ որ քառյակը անվստահության հարց էր բարձրացնում և տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, որտեղ իրենց գլխավոր թեմաներից մեկը` պարտադիրը, ըստ էության հակասահմանադրական ճանաչվեց:
Այսինքն գոնե նշվի, որ փոխում ենք, որովհետև բան ենք փոխում, իսկ եթե փոխում ենք, որ բան չփոխվի, իմաստ չուներ էդ փոփոխությունը: Եվ էս կեղծ, շինծու վիճակը ստեղծելը ոչ մեկին ձեռնտու չէ, պետք է ընդհակառակը ճիշտ ախտաճանաչում կատարել երկրում եղած իրավիճակին և հասկանալ, որ դա միասնական կարելի է լուծել: Էսօր կառավարությունը մի կողմից կոչ է անում, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող լուծել, եկեք համախմբվենք, իրար հետ աշխատենք, որ էս քայլերը կատարենք, մենք դրան դեմ չենք և դրա համար էլ առաջարկություններ ենք ներկայացրել նույն կառավարության ծրագրի հետ կապված 34 առաջարկություն ենք ներկայացրել, 5-6-ն էլ մասնակի ընդունել են, մյուս կողմից էլ ասում են` ոնց էլ լինի, մենք ենք էս երկրի փրկիչները»:
Քաղաքական գործիչն ասաց, որ այսօր Հայաստանն արյունահոսության մեջ է, արտագաղթի տեմպերը ահավոր են: «Լավ երկրից թողնում, գնո՞ւմ են, լավ պայմաններից թողնում, գնո՞ւմ են. սրա մասին պտի մտածեն, ոչ թե բացատրեն, որ էս էլ լավ երևույթ է ոնց որ ժամանակին ասում էին չէ՞, որ արտագաղթը հեղափոխությունը կանխելու միջոցներից մեկն է, նույն տրամաբանությամբ եթե շարունակեն, ոչ մի լուծում էլ չի լինի»:
Կարդացեք նաև
Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանն էլ, մեջբերելով Գյումրու օրինակը, հավելեց, որ հանրապետության երկրորդ քաղաքը լրիվ դատարկվել է, եթե մի քանի տարի առաջ կենտրոնական փողոցներով անցնել չէր լինում, հիմա օրվա կեսօրին հատուկենտ մարդկանց ես տեսնում: Ըստ Ռոմիկ Մանուկյանի, տեղի խնդիրները բարձրաձայնելու, լուծում փնտրելու նպատակով, իրենք սկսելու են քառյակի համագործակցություն մարզում:
Մանրամասները տեսանյութում.
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ո*րն է ձեր երկիրը:Երկիրը չի վանում իր տիրոջը և տերը չի լքում իր երկիրը:Բոշան երկիր չունի, նա պիտի թափառի աշխարհով մեկ : Լքում են օտարի երկիրը և գնում արյան մեջ զարթնած սովորույթի ուժով դեպի եզերքներ անհայտ:Նախնիների ոտնահետքերն են փնտրում:Հակառակը չեք համոզի, ժամանակը յոթ սարի ետևում չէ:
Դուք էլ նույն …… եք:Այ ….եր,եթե երկրի մասին մտածող էիք,ինչու չմասնակծեցիք նախագահական ընտրութոյններին,ինչու էիք մտել թախտի տակ Սերժի հրամանով,ու հետո եկաք ու ինչ …ություն ասես չարիք.Որ մասնակցեիք,Սերժը առաջին տուրով չեր անցնի,այդքան տոկոս չեր կարող խբեր…Կամ եթե երկրի համար այդ կարևոր գործընթացին չեք մասնակցում,ինչպիսին նախագահական ընտրություններն են,այդքանից հետո դուք էլ ում …ին եք պետք այ …եր…ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ…ԼՐԻՎԴ ԷԼ ՆՈՒՅՆ …. ԵՔ
“Հայը եթե ոչ մի մեղք չունենար աշխարհում պիտի պատժվեր հենց միայն սերժ երևույթ ունենալու և հանդուրժելու համար:Սերժով չափվեց հայաթափման դինամիկան և քանդակվեց քարե կղզու բանալին:Մեկ ուրիշի պարագայում շրջադարձերն անխուսափելի կլինեին:
Pleasure and revenge
Have ears more deaf than adders to the voice
Of any true decision.
Հայիզմը չունի իր ճիճվաթափության հաբը: