Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական ցուցահանդես՝ Եվրամիության օրվա կապակցությամբ

Մայիս 24,2014 20:39

«Այսօր՝ Եվրոպայի օրվա շրջանակներում շրջանառության մեջ է դրվում «Եվրոպա» խորագրի ներքո տպագրված ազգային երաժշտական նվագարաններ նամականիշերը»,- այսօր՝ մայիսի 24-ին, Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում հայտարարեց «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչ Աննա Ղուկասյանը:Եվրոպա..

Աննա Ղուկասյանը նշեց, որ  «Պկու» նամականիշն ներկայացված է «Փոստ Եվրոպա» եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիայի կողմից հայտարարված մրցույթին:  Նամականիշների մարման արարողությանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը եւ Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

«Պկու» նամականիշի վրա պատկերված է պկու նվագարանը, իսկ խորապատկերին՝ հատված մանրանկարչությունից, որտեղ պատկերված է պկու նվագող երաժիշտը, իսկ «Զուռնա» նամականիշի վրա՝ խորապատկերին նույնպես հատված է մանրանկարչությունից, որի վրա պատկերված է զուռնա նվագող երաժիշտը:

Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում Ազատության հրապարակու տեղադրված տաղավարներում ցանկացողները կարող էին ծանոթանալ սահմաններ եւ միգրացիա, բիզնես եւ ներդրումներ, մշակույթ, բնապահպանություն, առողջապահություն աղքատության նվազեցում եւ այլ ոլորտներում Եվրամիության օժանդակությամբ իրականացվող ծրագրերի հետ:

«Սյունիքի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Օհանջանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Եվրամիության օգնությամբ իրականացնում են «Իմացի՛ր քո իրավունքները» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի, հատկապես՝ Սյունիքի մարզում քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավունքների խթանմանն ու պաշտպանությանը.

«Ծրագրի արդյունքն այն է, որ Մեղրի քաղաքում բացվել է հանրային ընդունարան, որն արդեն մեկ տարի շարունակ պարբերաբար աջակցում է քաղաքացիներին, համայնքի բնակիչներին, օգնում է գիտելիք ձեռք բերել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, ինչպես նաեւ օգնում է որոշակիորեն պաշտպանել իրենց սոցիալ-տնտեսական իրավունքները: Կարծում եմ քաղաքացիական հասարակությանն աջակցող յուրաքանչյուր աջակցող կազմակերպություն ողջունելի են, որովհետեւ Հայաստանում թերի մակարդակում է քաղաքացիական հասարակության դերը»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ը ոչ միայն ներկայացնում էր իր ծրագրերը, այլ նաեւ թեստի միջոցով ստուգում էր ցանկացողների գիտելիքները ոստիկանության հետ շփվելիս իրենց իրավունքների մասին: Ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը մեր հետ զրույցում նշեց, որ այդպիսով ցանկանում են մարդկանց իրազեկել, որպեսզի ավելի անվտանգ դառնա նրանց ոստիկանությունում գտնվելը: Անդրադառնալով Եվրոպայի օրվան պարոն Դանիելյանը նշեց՝ «Լավ տոն է,  մեր արած գործունեությունն ենք կարողանում մեր մարդկանց ցույց տալ, որ հասկանան՝ կատարվող գործունեությունը, որ Եվրամիության օգնությամբ է Հայաստանում իրականացվում, իրապես մեր հասարակությանն անհրաժեշտ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031