Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հավատում եմ մեր ուժերին». Հովիկ Աբրահամյանի   ելույթը ՀՀԿ համագումարում

Մայիս 24,2014 20:15

Մեծարգո պարոն Նախագահ,

Սիրելի՛հանրապետականներ,

Հարգարժա՛ն հյուրեր,

Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը հրավիրվել է մեր երկրի և կուսակցության հա­մար կարևոր ու պատաս­խա­նա­տու ժամանակահատվածում:

Ինձհամար, որպես կուսակցության փոխ­նա­խա­գահի, սա կրկնա­կի պատասխանատվության ժամանակաշրջան է, քան իոր ընդա­մենը վերջերս ինձ վստահվել է ՀՀ կառավա­րու­թյան ղեկավարումը:

Մերկուսակցությունը հաղթել է վերջին խորհրդարանական ընտրու­թյուն­ներում, և մեր թեկնածուն հաղթել է նախագահական ընտրություն­ներում: Մեր ժողովուրդը հավանություն է տվել մերկուսակցության ծրագրե­րին և դրանց անբաժանելի բաղադրիչը կազմող նախընտրական խոստում­ներին:

Այդ խոստումները տվել ենք մենք և մեր կուսակցության առաջնորդը: Դրանց մի մասն արդեն կյանքի է կոչվել, բայց հիմնական մասով դեռ շատ անելիք ներկան: Մենք ունենք հանձնառություն և քաղաքական կամք անելու այն, ինչ մեզնից ակնկալում է մեր ժողովուրդը: Համոզված եմ, որ անելու ենք:

Դրա հա­մար մենք ունենք մշակված բազմաթիվ ծրագրեր, պրոֆեսիոնալ կադ­րերի հոծ բանակ, ունենք բավարար նպատակա­մղվա­ծություն ու եռանդ և ունենք պատրաս­տակա­մություն` աշխատելու բոլորի հետ:

Հանրապետական կուսակցությունը բազմիցս ապացուցել է, որ զար­գացման հնարավորություններն օգտագործելու հարցում կարողանում է համա­խմբել մեր հասարակության և նրա բոլոր շերտերի ներուժը:

Հանրապետականի հաջողության բանալին թերևս մարդկանց վստահելու, մարտահրավերներն ու հնարավորությունները սթափ գնահատելու ունակությունն է:

Հանրապետականը կարողացել է զգալ այն պահերը, երբ երկրի անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ է եղել կայացնել խիզախ որոշումներ: Այդ որոշումներն իրականացվել են այն մարդկանց միջոցով, ովքեր երազել գիտեն, ովքեր գնահատելով անցյալը, ավելի լավ են պատկերացնում ապագան:

Կուսակցության նախագահի ղեկավարությամբ Հանրապետականը կարողացել է համարժեք արձագանքել սպառնալիքներին, որոնք վտանգում են մեր երկրի ու մեր տարածաշրջանի անվտանգությունն ու կայու­նությունը:

Նման պահերին Հանրապետականը կարողացել է հենվել Հայրենիքին և անկախության վսեմ գաղափարին նվիրված և փորձառու մարդկանց վրա: Մարդկանց, ովքեր գի­տեն արյան ու քրտինքի ամեն մի կաթիլի գինը: Մարդկանց, ովքեր հանուն ապա­գայի` պատրաստ են սեփական կյանքի գնով պաշտպանել ներկան:

Հանրապետականի` անցյալ ու գալիք հաջողությունների բանաձևը գաղա­փարական ամուր հենքի և գործնական ճկունության զուգորդման ու փոխլրացման մեջ է: Հանրապետականը գաղափարակիցների միաս­նություն չէ միայն:

Հանրապետականն առա­ջին հերթին մեր իրականության ամենակուռ քաղաքական պլատֆորմն է, որտեղ նոր պատկերացումներն ու հարուստ փորձն անընդհատ իրար հետ հակադրվելու ու փոխ­լրաց­նելու գործընթացի մեջ են: Այդպես անընդհատ հղկվում են անվտան­գության ու զարգացման ապահովման ուղիները:

Սիրելի՛ հանրապետականներ,

Վերջերս շատ է խոսվում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին: Հանրապետական կուսակ­ցությունն ունի այդ փոփոխություններն իրականացնելու ամենամեծ ներուժը` սկսած սահմանադրական բարեփո­խում­ներից մինչև ժամա­նա­կակից հասարակական հարաբերությունների արմատա­վորում:

Ավելին, մենք՝որպեսնորկառավարություն, ինքներս ենք հանդես գալու համակարգայինփոփոխությունների նոր նա­խաձեռ­նություններով:

Միևնույն ժամանակ, ունենալով Հանրապետական կուսակցության հզոր աջակցությունը, կառավարությունը վստահորեն իր ուժերը կենտրո­նացնելու է տնտեսության զարգացման և մարդկանց առաջնահերթ սոցիալական խնդիրների լուծման շուրջ:

Գյուղացին, աշխատավորը, գործա­րարը, ստեղծողն ու ստեղծագործողը մշտական աջակցության կարիք ունեն և այդ աջակցությունը նրանք պետք է զգան ամեն օր: Նոր կառավարության հիմնական գործառույթները ներառելու են.

–       նոր աշխատատեղերի ստեղծման,

–       փոքր ու միջին բիզնեսի զարգացման պայմանների բարելավման,

–       հարկային դաշտի հետագա պարզեցմանն ու տնտեսության ենթակառուց­վածքների արդիականացմանն ուղղված հետևողական քայլեր:

Քանի որ, վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամն է, որ ես հանդես եմ գալիս իմ կուսակիցների այսպիսի ներ­կայացուցչական հավաքին, ցանկանում եմ հնչեցնել հետևյալը.

սիրելի՛ հանրապետականներ,

բոլոր այն խնդիրները, որոնք Ձեր առջև դնում են Ձեր ընտրողները կամ քաղաքացիները, ես համարում եմ իմ անձնական խնդիրը:

Կառավարությունը միշտ պատրաստ է լինելու արձագանքելու ձեզնից յուրաքանչյուրի բարձ­րացրած խնդրին: Կառավարությունը Ձե՛ր կառավարությունն է և ես Ձեզանից մեկն եմ:

Այսօր Հանրա­պետական կուսակցությունը միայնակ է ձևավորում կառավարությունը՝ ստանձնելով երկրի ապագայի համար ողջ պատասխանատվությունը: Ձեր շնորհիվ է, որ մարդիկ վստահում են Հանրապետականին, և ես հպարտ եմ դրա համար:

Ես մեկն եմ Ձեզանից, ով ձեզ պես մտահոգ է մեր երկրի բոլոր խնդիրներով, և ՀՀ վարչապետի գրասենյակի դռները միշտ բաց են լինելու մեր կուսակցության բոլոր անդամների համար:

Խորհրդանշական է, որ կառավարության շենքն ու մեր կուսակցության կենտրոնական գրասենյակը գտնվում են անմիջական հարևանությամբ: Ես ասում եմ խորհրդանշական, քանի որ հուսով եմ, որ կուսակցական խողովակներով հասնող ու կենտրոնական գրասենյակում մշակվող խնդիրներն իրենց լուծումները կգտնեն գրեթե նույն վայրում` կառավա­րության շենքում: Համենայն դեպս՝ ես ու մեր ողջ թիմն այդպես ենք տրա­մադրված:

Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության նախորդ համագումարում խիստ ճշգրիտ ձևակերպում արեց` նշելով. «Մեզ միավորում է այն գաղափարը, որ Հայաստանը լինելու է շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պիտի կառուցենք այդ Հայաստանը»:

Ես հավատում եմ մեր ուժերին և հավատում եմ, որ միասին, նաև մեր երկրի բոլոր կարող ուժերի հետ միասին, մենք կառուցելու ենք այդ Հայաստանը:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հանրապետական իր տեղում և իր ներուժի չափով նպաստի բոլորիս ընդհանուր գործին`հանուն ՀայաստանիՀ անրապետության և մեր ժողովրդի:

 ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031