«Եվրոպայի օրն հիանալի առիթ է նշելու, թե ինչպես ենք Եվրոպայում կարողացել հաղթահարել վաղեմի տարակարծությունները եւ միասնաբար կերտել ապագան: Այս օրը խորհրդանշում է, եվրոպական ինտեգրման մեկնարկը, որը պայմանավորված է եղել Եվրոպայում խաղաղությունը եւ կայունությունը երաշխավորելու միասնական ցանկությամբ»,- այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան:
Նրա խոսքերով՝ այս տարվա տոնակատարությունը բացառիկ է, քանի որ այս տարի տոնում են նաեւ Եվրամիության 2004 թվականի ընդլայնման տասնամյակը. 2004 թվականին Եվրամիությանն անդամակցել են նոր 10 անդամ պետություններ:
Այն հարցին, թե ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում Հայաստանում, Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը պատասխանեց, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրել են դրամաշնորհային ծրագիր եւ այս տարվա համար արդեն նախատեսված ծրագրեր ունեն.
«Հայաստանը շատ լավ պետություն է, մեր ծրագրերն ի կատար են ածվում, մենք վստահ ենք, որ այդ ծրագրերն իրականացնելու եք, համոզված ենք լինում, որ գումարները ծախսվում են նպատակայնորեն, ուստի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է»:
Կարդացեք նաև
Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է մայիսի 17-ին Գյումրիում եւ ամփոփվում է այսօր՝ տեղեկատվական ցուցահանդեսով եւ համերգով: Միջոցառումների շարքն իր մեջ ներառել է դասընթացներ, կինոդիտումներ, քննարկումներ, դասախոսություններ եւ համերգներ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
«Հայաստանը շատ լավ պետություն է»—– Շատ շնորհակալ ենք, պ դեսպան: Հուսով ենք, որ ոչ մեկին չի խանգարում Հայաստանի լավ պետություն լինելը: