Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը` հարբած պատգամավորների և Հովիկ Աբրահամյանի` բծավորվելու ցանկություն չունենալու մասին (տեսանյութ)

Մայիս 24,2014 19:43

Այսօր Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքվեց` արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որն այդքան համարձակություն կունենա ստվերից դուրս բերել գործարարներին:

« Գիտեք, ես ճանաչում եմ վարչապետին և կառավարության մի շարք անդամների և կարծում եմ, որ իրենք կարող են: Էսօր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` շատ բաներ չեն ասում, բայց չեմ կարծում, որ գնան ինքնազոհության, ինքնասպանության, շարունակեն նույն գիծը, որը նախորդ կառավարությունն է իրականացրել, որովհետև, ի վերջո, կենսագրություն ունեն, և էդ կենսագրության վրա բիծ գցելը ոչ ոք չի ուզենա: Եվ կարծում եմ` ճանապարհ չունեն, և պետք է էն ռեսուրսը, որը Հայաստանի վրա էսպես ասած չի կենտրոնացված և չի ծառայում ի շահ մեր երկրի զարգացման, էդ ռեսուրսը պիտի առաջացնեն և դրա հետ կապված ուզեն, թե չուզեն քայլեր պիտի անեն, հակառակ պարագայում նույն խնդիրը կառաջանա, ինչ որ առաջացավ Տիգրան Սարգսյանի կառավարության հետ կապված»,- ասաց պատգամավորը:

Ըստ Արմեն Ռուստամյանի, մարդիկ կոնկրետ հարցերին լուծում են սպասում և ուզում են տեսնել իրավիճակի շեշտակի փոփոխություն: Նրա համոզմամբ, հասարակությունը ինքը չի թողնի, որ այս ամենը երկար շարունակվի, կառավարության անդամներն էլ այնքան փորձառու մարդիկ են, որ այս ամենը շատ լավ հասկանում են:

Մեր այն հարցին էլ, թե ԱԺ-ն այդքան անլուրջ կառո՞ւյց է դարձել, որ պատգամավորները կարող են հարբած ներս մտնել, Արմեն Ռուստամյանն ասաց. «Դե գիտեք, ամեն տեսակի մարդ էլ կա էնտեղ. մարդիկ կան, որոնք ընդհանրապես պատգամավոր ասածի հետ կապ չունեն: Մարդիկ կան, որոնց երբեք չեք էլ լսի, որպես պատգամավոր` մի անգամ ինչ-որ նախաձեռնություն է իրականացրել… Եթե մարդը գալիս, պատգամավոր է դառնում մի նպատակով, որ կարողանա իր բիզնեսը պաշտպանի, էդ մանդատը ձեռք է բերում, որ անձեռնմխելիություն ունենա, որպեսզի իր բիզնեսը պաշտպանի, ուրեմն ինքը ուրիշ տեղ է աշխատում, սա պարզապես իր համար տանիք է հանդիսանում: Եվ էդպիսի երևույթներ մենակ էս վերջին նիստին չէ որ եղել է, ինչ ասես տեսել ենք էլի Ազգային ժողովում դժբախտաբար, որը բացարձակ կապ չունի խորհրդարանի գործունեության հետ»:

Մանրամասները` տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031