Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նախկին մարզպետը` ՀՅԴ մարզային կոմիտեի  ղեկավար

Մայիս 24,2014 18:23

ՀՅԴ-ն  Շիրակի մարզում ձևավորել է 7 ընկերներից բաղկացած  նոր մարզային կոմիտե, որի ղեկավար է ընտրվել Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: ՀՅԴ Գերագույն  մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որն այսօր Գյումրիում էր,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  տեղեկացրեց, որ Գերագույն մարմինը, բացի  Երևանում անցկացվող լիագումար նիստերից, նախատեսել  է արտագնա նիստեր անցկացնել մարզերում:

«Սա մեզ հնարավորություն կտա տեղում ծանոթանալ խնդիրների հետ, փոխանցել  ընկերներին մեր ծրագրերի ընթացքի հետ կապված տեղեկատվություն, մեր գնահատականները, քաղաքական իրավիճակը և ստանալ  բնականաբար արձագանքը`տեղից,  հենց միանգամից   անմիջական, և համատեղ մարզի, հանրապետության հետ կապված, մեր կուսակցական խնդիրների հետ կապված միասնական որոշումներ կայացնենք, ընդունենք և օպերատիվ աշխատանքով առաջ գնանք: Սա էն ոճն է, որը կարծում եմ կօգնի, որ  մի քիչ ոչ միայն կտրվածությունը վերանա, թեև  մեր  մեջ էդպես  չի էլ եղել, բայց անմիջական քննարկումների հնարավորություններ առաջացնենք, որ բոլոր մարմինները մեր կառույցի  լիարժեք մասնակից զգան ընդունվող  որոշումների  և դրանց կատարման մեջ», -ասաց Արմեն Ռուստամյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031