Աշխարհահռչակ «Դիփ Փարփըլ» ռոք խումբը ժամանել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, հայտնում է «Հուրիեթ» թերթը:
Խումբը մայիսի 24-ին համերգ կտա տեղի Մերձավոր Արևելքի համալսարանում այդ հաստատության 25-ամյակի կապակցությամբ:
Երաժիշտներին մայրաքաղաք՝ Հյուսիսային Նիկոսիայում դիմավորել է «արտաքին գործերի նախարարը»:
ՀԿԹՀ աշխարհում ճանաչված է միայն Թուրքիայի կողմից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ