ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով նախագահի ընտրություններից հետո Ուկրաինայի երկխոսությունը Ռուսաստանի համար չի հեշտանա, քանի որ երկիրը շատ բարդ ներքաղաքական դրության մեջ է և ողբալի է տնտեսական վիճակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուկրաինացիների հետ ավելի հեշտ չի լինի, որովհետև յուրաքանչյուր երկիր փորձում է իր գիծը մտցնել այնտեղ: Իսկ մի երկրում, որը գտնվում է այդպիսի բարդ իրավիճակում, ինչպես Ուկրաինան, բնականաբար այդ գիծը հնարավոր չէ ուղիղ մտցնել, այն շատ ոլորուն է ստացվում, կախված է ներքաղաքական դասավորվածությունից և շատ ծանր, պարզապես ողբալի տնտեսական իրավիճակից», – ասել է Մեդվեդևը «Վեստի» լրատվականին տված հարցազրույցում:
Ուկրաինայի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին, այսօր երկրում «լռության» օր է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ