ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր`ՀՀԿ 15-րդ համագումարի մեկնարկից առաջ Aravot.am-ի հետ զրույցում հերքեց, որ կառավարության ծրագրի քվեարկության օրը ինքն էլ է ոչ սթափ վիճակում ներկայացել խորհրդարան: Նա վիրավորանքներ հնչեցրեց իր մասին նման բաներ գրողների հասցեին:
Հիշեցնենք, որ այդ օրը գինովցած էին եկել նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Արայիկ Գրիգորյանը եւ Աշոտ Արսենյանը: Իսկ երբ Առաքել Մովսիսյանը նիստերի դահլիճից դուրս գալիս սայթաքեց, նրան օգնեց Վարդան Այվազյանն, ով այդ պահին իր կողքին էր:
«Եթե որեւէ մեկը կարող ա ցույց տալ, որ Այվազյանը եղել ա էդ տարբերակով… դա ամոթ բան չի, մարդկային բան ա, բայց որ սուտ են խոսում…»,- իր վրդովմունքն արտահայտեց ՀՀԿ-ական պատգամավորը: Մեր դիտարկմանը`աշխատանքային ժամին աշխատավայրում, այն էլ պատգամավորի`հրապարակային գործչի համար, ոչ սթափ վիճակում գտնվելն ամոթ չէ՞, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ով որ գրել ա, դա մոտավորապես նույնն ա, որ ասեն մերկ ա եկել աշխատանքի: Էդ իրանց երազանքներից մեկը կլինի, որ ինձ նման վիճակում տեսնեն»:
Այլ մանրամասները տեսանյութում.
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ