Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին այցելեց Լեւոն Զուրաբյանի գրանցման հասցեով, սակայն վերջինս այդտեղ չի բնակվում

Մայիս 24,2014 16:12

Այսօր՝ մայիսի 24-ին, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ որպես ընտրող, ցանկանում էր իր դիմում-պահանջը առձեռն ներկայացնել ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանին: Այցելելով պատգամավորի գրանցման հասցե՝ ակտիվիստը շենքի բնակիչներից տեղեկացավ, որ Լեւոն Զուրաբյանը վաղուց էլ չի բնակվում այդ հասցեով:

Վարդգես Գասպարին Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Լեւոն Զուրաբյանի ֆեյսբուքյան էջին գրել էր, որ պատրաստվում է այցելել իր բնակարան եւ խնդրել էր, որպեսզի իր տան հասցեն նշի, սակայն պատասխան չէր ստացել.
«Առաջիկա օրերին, եթե Լեւոն Զուրաբյանը հասցեն գրի, ես իր տան հասցեով կգնամ եւ նամակ ունեմ հանձնելու, կհանձնեմ իրեն եւ կսպասեմ, որ նա ոչ թե անմիջապես, այլ ողջամիտ ժամկետներում նա պատասխանի այս իմ դիմումին»:

Պարոն Գասպարին չի կարծում, որ իր բողոքի ակցիան վարակիչ կլինի, եւ շատերը կսկսեն այցելել իրենց ընտրած պատգամավորների բնակարաններ եւ հավելեց, որ հաջորդն այցելելու է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի բնակարան.

«Սա ոչ թե խորհրդանշական ակցիա է, այլ լինելու է պարբերական, այսինքն՝ ես անպայման կրկին վերադառնալու եմ Դեմիրճյանի տան դիմաց, ի վերջո պահանջ ունեմ, իմ պահանջներին պետք է պատասխանեն, այնպես չէ, որ ինչպես իշխանությունն է իր ընտրողներին անտեսում, իմ ընտրած պատգամավորը նույնպես կարող է անտեսել, բայց ես չեմ ենթադրում, որ ինքն կարող է անտեսել: Պատգամավորը պատվավոր տիտղոս չէ, որ մարդիկ գնան հանդիսավոր հանդիպումների, դա աշխատանք է»:

Հիշեցնենք՝ իր պահանջ-դիմումով Վարդգես Գասպարին ցանկանում է ստանալ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, քարտուղար Արամ Մանուկյանի եւ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանի պարզաբանումները Մարտի 1-ի զոհերի, վիրավորների տուժածների, բանակում սպանված եւ բռնության ենթարկվածների, ոստիկանության բաժնում բռնության դեպքերի, ազատազրկման վայրերի, հասարակության տուժած շերտերի խնդիրների, քաղաքացիական նախաձեռնությունների, օրենսդրական աշխատանքների եւ միջազգային մարմինների հետ աշխատանքների մասին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031