Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգրանտների հետ կապված խնդիրները միգուցե լուծվեն ՄՄ անդամակցության դեպքում». ժողովրդագրագետ

Մայիս 24,2014 16:06

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ՌԴ-ում միգրացիայի մասին օրենքի փոփոխություններին,  ասաց, որ եթե նախորդ օրենքի համաձայն 90 օր Ռուսաստանում օրինական հիմունքներով մնալուց հետո միգրանտը պարտավոր էր դուրս գալ երկրից եւ նորից մուտք գործել երբ ցանկանար,  որպեսզի նորից վաստակեր այդ 90 օր մնալու իրավունքը, ապա այժմ կան որոշակի սահմանափակումներ.«180 օրվա ընթացքում միգրանտը օրինական հիմունքներով կարող է մնալ Ռուսաստանի տարածքում ընդամենը 90 օր։ 90 օր մնալուց հետո պետք է մեկնի երկրից, 90 օր բացակայի, որից հետո նորից կարող է ետ վերադառնալ»։

Պրն Եգանյանի կարծիքով` նոր օրենքի առանձնահատկություններից է այն, որ եթե անձը օրինական աշխատող միգրանտ է, ունի օրինական աշխատանքային պայմանագիր, ապա նա կարող է Ռուսաստանում մնալ տվյալ պայմանագրում նշված ժամկետի տեւողությամբ։

«Ամբողջ ցավը ,տեղի աշխատուժ-արտաքին աշխատուժ մրցակցային պայքարում, կայանում է նրանում, որ նրանց օրինական չեն ձեւակերպում եւ հարաբերական աշխատուժի դեպքում ավելի քիչ են ծախսում, քան տեղի աշխատուժի  դեպքում»։

Նախորդ տարիների հետ համեմատ, պրն Եգանյանը եւս մի կարեւոր տարբերություն առանձնացրեց. «Եթե առաջ հնարավոր չէր հստակ իդենտիֆիկացնել խախտում կատարած անձին, այսօր կա ավտոմատացված համակարգ, որը տալիս է այդ հնարավորությունը, ինչն էլ սահմանը հատելիս սահմանափակում է կոռուպցիայի ռիսկը»։

Ըստ պրն Եգանյանի տվյալների՝ Հայաստանի այն քաղաքացիների թիվը, որոնց մուտքը Ռուսաստանի դաշնություն արգելափակված է, կազմում է 200-220 հազար մարդ։ «Սրանք հիմնականում աշխատանքային միգրանտներն են, մարդիկ, որոնց միջոցները ստեղծվում էին արտաքին միգրացիայի հաշվին»։ Պրն Եգանյանը նշեց, որ ստեղծվել է մի կայք, որի միջոցով հնարավոր է լինում ստուգել, արդյոք տվյալ անձը իրավունք ունի ՌԴ մուտք գործելու թե ոչ, սակայն.«Վատն այն է, որ կայքում ստուգելուց հետո տեսնում է, որ ոչ մի խախտում չունի եւ մուտքը իր համար բաց է, սակայն հասնում է տեղ եւ իրեն ասում են, որ դու երկու անգամ երթեւեկության կանոններն ես խախտել, դրա համար քո մուտքը երեք տարով արգելափակում ենք»։

Պրն Եգանյանը կոնկրետ Հայաստանի համար հետագա դրական զարգացումներ եւ լուծումներ չի տեսնում, նրա կարծիքով, դրական լուծումներ կարող են լինել Մաքսային Միությանն անդամակցելուց հետո. «Տեսականորեն միասնական տարածքը ենթադրում է կապիտալի ազատ տեղաշարժի հնարավորություն, բիզնեսի, մարդկանց, ապրանքների եւ աշխատուժի ազատ տեղաշարժի հնարավորություն։ Բայց, ի նկատի ունենալով այն իրողությունները, որ կատարվում են Ռուսաստանում եւ Հայաստանում, չեմ կարող ասել, որ այստեղ վերապահումներ չեն լինի»։

 

Էլյա Հովհաննիսյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031