Լրահոս
Օրվա լրահոսը

Մնջախաղի թատրոնը չունի իր սեփական տարածքը

Մայիս 24,2014 15:53

Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ մնջախաղի թատրոնի 40-ամյակին նվիրված մայիսի 26-ին տեղի է ունենալու նոր «Այծ Ծես» ներկայացման պրեմիերան։ Պրն Դադասյանը նշեց, որ ներկայացման առանձնահատկությունն այն է, որ սա առաջինն էր, որի համար գրվել է հատուկ երաժշտություն։ Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։ Ներկայացման սցենարի հեղինակը Անահիտ Շիրինյանն է, բեմադրող ռեժիսորը ՝ Ժիրայր Դադասյանը։

Պրն Դադասյանի խոսքերով՝ ներկայացումը թիմային աշխատանքի արդյունք է. «Մնջախաղի բեմադրություն անելը բեմադրիչի համար բարդ խնդիր է,դա կարծես ձեռքի հյուսած աշխատանք լինի»։

Պրն Դադասյանը պատմեց, որ նոր ներկայացումը մարդկանց խմբի մասին է, որոնք ճահճում են գտնվում, որոնց ճակատագիրը կապված է ճահճի հետ։

Անդրադառնալով մնջախաղի թատրոնի գործունեությանը՝ պրն Դադասյանը պատմեց, որ այս ներկայացմամբ թատրոնի խաղացանկը համալրվեց. «Հիմա խաղացանկում ունենք 15 ներկայացում, որոնցից 10-ը ռեգուլյար խաղում ենք, իսկ 5-ը ՝ ժամանակ առ ժամանակ։ Մնջախաղի արվեստը միակ ազգային թատերական ժանրն է, եվ հենց մեր վերջին ներկայացումներում փորձել ենք ցույց տալ իսկական հայկական ավանդական մնջախաղի առանձնահատկությունները։ Սա հենց այն գիծն է, որով էլ մեր թատրոնը տարբերվում է այլ թատրոններից»։ Պրն Դադասյանը հայտնեց, որ միայն անցյալ տարի հայկական մնջախաղի թատրոնը մասնակցել է 8 երկրների տարբեր փառատոններում։ «Ամեն հինգշաբթի մենք մեր ներկայացումները խաղում ենք, եւ այս ամենը անում ենք, որպեսզի մեզ նկատեն եւ ի վերջո որոշեն շենք տրամադրել»։

Ժիրայր Դադասյանը պնդում է, որ մշակույթի նախարարության համար մնջախաղի թատրոնի շենքի հարցը պետք է լինի առաջնային, շենքը պետք է դառնա մնջախաղի արվեստի զարգացման կենտրոն։ Նրա ներկայացմամբ՝ թատրոնը չունի աշխատելու համար սեփական տարածք, իսկ ներկայացումների փորձերը անց են կացվում ընդամենը մի փոքրիկ սենյակում։

«Խնդրի լուծման համար դիմել ենք նորանշանակ քաղաքաշինության նախարարին, եւ խնդրում ենք նրան թատրոնի համար տարածքի խնդիրը բարձրացնել վարչապետի մոտ»,-հայտնեց Ժիրայր Դադասյանը։
Էլյա Հովհաննիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031