Այսօր առավոտյան մահացել է Հայաստանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի հայրը՝ Գաբիբուլա Միրկադիրովը, հաղորդում է «Կոնտակտ»-ը՝ հղում անելով «Թուրան»-ին:
Միրկադիրովի հարազատների խոսքերով, 84-ամյա Գաբիբուլան իրեն նորմալ էր զգում, սակայն որդու ձերբակալությունը շատ ծանր էր ազդել նրա առողջության վրա:
Մայիսի 23-ին Միրկադիրովի ծնողների տանը խուզարկություն են իրականացնել, սակայն ոչ մի արժեքավոր բան չեն կարողացել գտնել: Հարազատներն ասում են, որ այդ խուզարկությունը նույնպես շատ ծանր է ազդել տարեց մարդու վրա:
«Զերկալո» թերթի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովին ձերբակալել են ապրիլի 19-ին: Նրան մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հրահանգները կատարելու մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ