Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը շրջանցեց ՀՀԿ-ական պատգամավորների ոչ սթափ լինելու դիտարկումը

Մայիս 24,2014 15:22

«ՀՀԿ-ականները շատ ու շատ խնդիրներ ունեն, որոնք կապված են ժողովրդի ցանկություններն ու մոտեցումները իրագործելու հետ: Այս է միայն ՀՀԿ-ի խնդիրը»,- ՀՀԿ համագումարի մեկնարկից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ն խորհրդարանում օրինագծերն անցկացնելու խնդիր ունի:
Լրագրողներից մեկը նկատեց, որ անգամ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն չէր կարողանում ձայների անհրաժեշտ քանակ ապահովել եւ ստիպված «բերման էին ենթարկել» նաեւ ոչ սթափ վիճակում գտնվող պատգամավորներին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ոչինչ էլ որ չլինի, մի բան պետք է գտնել, ասել: Դրան էլ ենք պատրաստ: Մենք շատ հաստատակամ ենք գնում, գիտակցում ենք, որ եթե մեծ բեռ ես ստանում, մեծ հարվածներ ես ստանում, բայց մենք իրավունք չունենք հակադարձելու, միշտ պետք է առաջ գնանք»:

Անդրադառնալով քառյակի քաղաքականությանը`չմասնակցել քվեարկության, ԱԺ նախագահը նկատեց. «Նրանք «չէ» ասելու մոտեցումներ են ձևավորել, փորձում են հաղթահարել այն, ինչ կարելի է ավելի լավ օգտագործել՝ համագործակցությունը, որը կավելացնի կշիռը: Նրանց բոյկոտել-չբոյկոտելը կապված է հենց իրենց հեղինակության հետ, որովհետև գիտակցում են, որ կարելի է ավելի հզոր ճանապարհ անցնել: Կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ շահելու խնդիր ունեն՝ առաջիկայում համալրելու իրենց շարքերը, և սա է պատճառը, որ փորձում են իրենց «դեմ»-ն արտահայտել ընդհանրապես իշխանությանը»:

Հարցին, որ եթե նոր կառավարությունը խոստացված հինգ տոկոսանոց տնտեսական աճը չապահովի, ի՞նչ է սպասվելու գործադիր մարմին, ԱԺ նախագահը պատասխանեց. «Մեր նշաձողը սա է, ու պետք է փորձենք իրագործել: Նայած, թե ինչպիսի պայմաններում չի իրագործվի, բայց բնական է, որ եթե չիրագործվի, դա թերություն է: Բայց ես կարծում եմ, որ հնարավորություններ կան, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ոչ միայն հինգ տոկոս ապահովել: Այսօր հասարակությունը ոչ հինգ տոկոսին է հավատում, ոչ մեզ է հավատում, ոչ ընդդիմությանը, ոչ իր բարեկամին, հարազատին, սա է ամենամեծ ցավը, ու ես կարծում եմ, որ պետք է ոչ թե անընդհատ շեշտել հինգ տոկոսը, այլ միջավայր ստեղծել, որ մարդիկ ավելի հաճելի, ավելի բարեհաճ կերպով ապրեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031