ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անցնում է դիվանագիտական աշխատանքի: Նա Հայաստանում չի լինելու: Այսօր այդ մասին ՀՀԿ 15 համագումարում հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ այդ պատճառով էլ Տիգրան Սարգսյանն այլեւս ՀՀԿ գործադիր մարմնի անդամ չի լինելու, նա կլինի միայն խորհրդի կազմում:
Տիգրան Սարգսյանի փոխարեն ՀՀԿ ԳՄ-ում ընդգրկվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ի դեպ, ՀՀԿ 15-րդ համագումարի շուրջ 1700 պատվիրակները միաձայն քվեարկեցին ՀՀԿ նախագահի պաշտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից առաջադրված միակ թեկնածուի` Սերժ Սարգսյանի օգտին: Նա վերընտրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում:
«Ուզում եմ, բոլորդ համոզված լինեք, որ կուսակցությունը տանելու եմ դեպի նոր հաջողություններ»,- վերընտրվելուց հետո ասաց Սերժ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կուսակցությունը տանելու է դեպի նոր հաջողություններ:Դուք հրեշտակի շնորհիվ դրախտ եք գնալու, ազգը` դժոխք:Կարևորը, որ գնալու եք, թացն ու չորը հեչ: