Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 22-ին, ժամը 21.45-ին, Երևան քաղաքի Մելքումովի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Համլետ Ա.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ նա ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից ս/թ. մարտի 28-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Վերջինս ձերբակալվել և գտնվում է բաժնի ՁՊՎ-ում: