Լրահոս
2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը(https://www.tiktok.com/@09_parfum/video/7449331303104728327?_t=8sJuU8mUwlj&_r=1): Հուշարձանը կառուցվել էր 1965-1966 թվականներին՝ գյուղի կենտրոնում: Հաթերք գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել է 400 մարտիկ, որոնցից 195 զոհվել են (Բալայան 2020, 314): Հուշարձանն իրենից ներկայացնում էր աղբյուր-հուշակոթող, որի վրա արձանագրված են եղել զոհված հաթերքցիների անուն ազգանունները (նկ. 1): Հուշարձանը որոշակիորեն տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին. նրա վրա անզեն աչքով էլ երևում են ինքնաձիգով կրակահերթի հետքերը: Մեր արձագանքը Արցախի Հաթերքի շրջանի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Հուշարձանին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հարկ է հավելել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության ուղղություններից է և 2020 թվականի պատերազմից ի վեր, արդեն իսկ ոչնչացվել են Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/հադրութի-ազատամարտիկների-հուշարձանի/), Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը (https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-հայոց-ցեղասպանության-զոհեր/)։ Բացի այդ, Հադրութի Ազոխ գյուղում ավերվել են երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (https://monumentwatch.org/en/alerts/destruction-of-the-memorial-complex-in-azokh-village-of-hadrut/)։ Գրականություն Բալայան 2020 – Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուվագծեր, Երևան:
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը պահանջել է, որ բոլորը ստվերից դուրս գան

Մայիս 24,2014 13:17

«Իմ եղբայրը զբաղվում է գործարարությամբ, գնամ ստուգեմ նաև իրեն` հարկերը վճարո՞ւմ է, թափանցիկ ներկայացնեմ: Եթե վարչապետինը չանենք, ինչո՞ւ չանենք»,- ՀՀԿ 15-րդ համագումարի մեկնարկից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը`պարզաբանելով, որ երբ հայտարարել է, որ բիզնես դաշտը ստվերից դուրս բերելու համար սկսելու է իր իսկ մերձավորներից, իր հարազատ եղբորն էլ է նկատի ունեցել:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ միշտ էլ ուշադիր է եղել, պարզապես այժմ առավել ուշադիր ու պահանջկոտ է լինելու. «Որևէ նախարար իրավունք չունի գործարարությամբ զբաղվել: Ինչի՞ մասին է խոսքը»: Սա, իհարկե, չի նշանակում, որ նախարարներն իրենց բիզնեսը չեն կարող ազգականների անունով գրանցել: Համենայնդեպս, լրագրողներից մեկի հարցին`իսկ նրանց բարեկամները բիզնես ունենալու իրավունք ունե՞ն, վարչապետը պատասխանեց. «Ինչո՞ւ չունենան, պետք է տարանջատել` եթե մարդու բարեկամը զբաղվում է բիզնեսով, պետք է դա բարեկամի միջոցով չլինի: Օրինակ՝ ես դատապարտում եմ այն պաշտոնյային, ում որդին, ում բարեկամը, ում եղբայրը զբաղվում է բիզնեսով ու հարկային դաշտում չի հայտնաբերվում, դա է խնդիրը: Դրա համար հանձնարարել եմ հատուկ ուշադրություն դարձնել այն բոլոր նախարարներին, պաշտոնյաների բարեկամներին, ովքեր զբաղվում են բիզնեսով, հետաքրքրվել` հարկերը վճարում են, թե՝ ոչ»:

Վարչապետն ասաց, որ գործարարների հանդիպման ժամանակ ինքը չի ասել, որ գոնե ստվերի 90%–ը հարկային դաշտ պետք է բերվի. «Նման հայտարարություն չի, դա խառնաշփոթ ստեղծելու միտում է»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, իսկ եղել է նման խոսակցություն, որ գործարարներից մեկն ասել է, եթե մյուսները գան, ապա ինքն էլ պատրաստ է «դուրս գալ ստվերից», Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Այո՛ , դա Սամվել Ալեքսանյանն է ասել, ես գնահատում եմ իր անկեղծությունը, և նա ասաց, որ եթե աշխատում են հարկային դաշտում, ես պատրաստ եմ ինքս դառնալ օրինակ»։ Հարցին, դա կարելի՞ է ընդունել խոստովանություն այն մասին, որ մինչ այսօր Ալեքսանյանի բիզնեսը ստվերում է եղել, վարչապետը պատասխանեց. «Մինչև այսօրի մասին ես չեմ խոսում, խոսում ենք պայմանավորվածությունների մասին»։

Հովիկ Աբրահամյանը հերքեց, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավորների միմյանց փոխարեն են քվեարկել ու մեղադրանքի սլաքն ուղղեց ընդդիմադիրներ կողմը`ասելով, որ ընդդիմադիրները տեղում պետք է պահանջեին քվեարկության պատկերը: Այնուհանդերձ, վարչապետը ասաց, որ դրական չի վերաբերվում միմյանց փոխարեն քվեարկելու երեւույթին. «Դա վատ բան է, անհրաժեշտությունն էլ չկար, ես քննադատում եմ այն բոլոր պատգամավորներին, ովքեր քվեարկել են ոչ իրենց փոխարեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    ՎԱՅ շատ ապրի Սամվել Ալեքսանյանը.. Բա էս ուր էր 20 տարի????????????

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031