Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան այսօր ՀՀԿ-ի համագումարին եկել էր փոքր-ինչ գինովցած: Լրագրողները դա զգացին, երբ մոտեցան նախկին մարզպետին հարցեր տալու Գորիսի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ: Հիշեցնենք, կառավարության ծրագրի քվեարկության օրը ալկոհոլ օգտագործած էին եկել նաեւ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ:
«Գնա ընտրողներին հարցրու, ինձ ի՞նչ ես հարցնում»,- իր գնահատմամբ ինչպիսի՞ն է նախընտրական իրավիճակը Գորիսում, այսպես պատասխանեց Սուրիկ Խաչատրյանը: Հիշեցնենք,, որ հունիսի 8-ին Գորիսը քաղաքապետ է ընտրելու: Ընտրապայքարում է նաև ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը, ում սատարում է Սուրիկ Խաչատրյանը:Արդյոք իր պաշտպանյալ թեկնածուն հաղթանակ կտոնի`հարցին, նա պատասխանեց. «Ինձ թվում ա` հաղթանակած, պրծած ա»: Ինչ վերաբերում է իր հետագա գործունությանը, քանի որ լուրեր են շրջանառվում, որ Սուրիկ Խաչատրյանն առաջիկայում պաշտոն է ստանալու, Սյունիքի նախկին մարզպետն ասաց`«Սուրիկ Խաչատրյան լինելն արդեն պաշտոն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ